ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել տարբեր քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված երկու քրեական գործ:
Ինչպես հայտնեցին ՀՔԾ-ից, հիշյալ քաղաքացիները հաղորդումներ ու բացատրություններ են տվել, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր փողոցներում կազմակերպված հավաքների ընթացքում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ:
ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը փաստական հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` միացվել են վերը հիշատակված պաշտոնատար անձանց նկատմամբ դեռևս ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործին:
Համաձայն հիշյալ քրեական գործի նյութերի` տվյալներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձինք Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից, Արցախի, Էրեբունու, Աբովյան և այլ փողոցներից ու վայրերից քաղաքացիներին հեռացնելիս և բերման ենթարկելիս բռնություն են գործադրել նրանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ, կիրառել են հատուկ միջոցներ, սահմանված կարգի խատմամբ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում` լրագրողների ու փաստաբանների:
Ի դեպ, վերը նշված քրեական գործին միացվել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում արդեն տուժող են ճանաչվել փաստաբան Ավագ Լալայանը, լրագրող Տիրայր Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Նաիրա Բուլղադարյանն ու Անատոլի Եղիազարյանը, ինչպես նաև 7 քաղաքացիներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44