System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանն մայիսի 7-ին մասնակցեց Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին:
«Շատ հուզված եմ ձեր ընդունելությունից: Դուք ստեղծում եք հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք: Ողջ աշխարհը մեզ է նայում որպես դրական օրինակ»,- շեշտեց Թանկյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հայ ժողովրդին ճանաչում էին Ցեղասպանությամբ ու երկրաշարժով, իսկ այս շարժումով հայ ժողովրդի վարկանիշը բարձրացվում է: «Սիրո ուժն է, որ հաղթահարում է բոլոր այլ ուժերը: Լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով: Խոնարհվելով ձեր առջև՝ եկել եմ ձեզ աջակցելու կառուցելու համար մեր երազանքների հայրենիք: Հիմա սկսվում են համբերության ժամանակը: Պետք է շարունակենք բարեփոխումներով, ներդրումներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց աշխարհահռչակ երգիչը:
Նիկոլ Փաշինյանն էլ, ելույթ ունենալով հրապարակում, նշեց, որ լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի համար առաջադրման ժամկետը: «Առաջադրված է ձեր առաջադրած թեկնածուն: Պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ կողմ քվեարկելու են ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը և Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ, այսինքն՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Հայաստանի ժողովրդին ուրախությունը, երջանկությունն ու հզորությունը այլևս երբեք չպետք է պակասի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ օդանավակայանից հրապարակ գալու ճանապարհին համոզում էր Սերժ Թանկյանին մշտական բնակություն հաստատել Հայաստանում, իսկ վերջինս խոստացել է մտածել այդ մասին:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44