«Կարծում եմ` ԵԱՏՄ ղեկավարները չեն առաջնորդվում սահմանադրությամբ և գուցե չառաջնորդվեն, եթե չցանկանան աշխատել այս կամ այն գործչի հետ: Այդպես եղել է Ղրղըզստանի պարագայում: Որոշել են, որ պետք է աշխատեն նախագահի հետ, աշխատել են նախագահի հետ խորհրդարանական կառավարման համակարգում: Ուստի ասել, որ անպայմանորեն նախատեսվում է աշխատանք վարչապետի հետ, դեռ միանշանակ չէ` գուցե աշխատեն վարչապետի, գուցե` նախագահի հետ: Կարծում եմ` հնարավոր է շեղում Սահմանադրությունից:
Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ ԵԱՏՄ ղեկավարները, թեև նրանցից ոմանք, օրինակ` Լուկաշենկոն, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մեղադրելով Սարգսյանի կառավարությանը խնդիրները չլուծելու մեջ, կխորշեն աշխատել հեղափոխությամբ իշխանության եկած գործչի հետ, քանի որ հետսովետական տարածքում հեղափոխությունը կամ փողոցից պարտադրված իշխանափոխությունը դիտարկվում է հակապետական զարգացում, արևմտյան միջամտություն, ուստի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հարմարվեն այդ իրողության հետ, եթե Փաշինյանը դառնա վարչապետ, կամ դեռ հարց է՝ կհարմարվե՞ն արդյոք», - այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով ԵԱՏՄ առաջիկա նիստին ՀՀ մասնակցության մակարդակի հարցին:
Նա նշել է, որ, եթե Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, այս նիստերին Հայաստանի ներկայացվածությունից պարզ կդառնա՝ Փաշինյանն ընդունելի՞ է եվրասիական ղեկավարների համար, թե՞ ոչ, քանի որ միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն հասկանալու իրական վերաբերմունքը:
«Իմ համոզմամբ, պաշտոնական հայտարարություններն այլ չէին կարող լինել, քանի որ հայաստանյան փողոցներ հասարակության մեծ մասն էր դուրս եկել, դա չէին կարող հաշվի չառնել իրենց պաշտգոնական արձագանքներում Հայաստանի եվրասիական գործընկերները», - ասել է Վալեր Կարբալևիչը»:
Զրույցի մանարամասները թերթի այսօրվա համարում
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35