Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած անվճար գործարար դասընթացներին Աշտարակում, Գյումրիում, Չարենցավանում, Դիլիջանում և Վայքում մասնակցեց 84 սկսնակ: «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հաջող սկիզբ» սեմինարների 84 մասնակիցներից 70-ը ներկայացրել է գործարար ծրագիր:
Կենտրոնից տեղեկացնում են, որ դասընթացն անցկացվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Սկսնակ գործարարների դասընթացները մեկնարկել են 2018 թվականի մարտին:
Ներկայացված գործարար ծրագրերը ներառել են սննդի արտադրության, զբոսաշրջային ծառայությունների և սպասարկման ոլորտի գործարար գաղափարներ:
Սկսնակների համար դասընթացը վարել են «Մաստեր սթայլ» ընկերության մասնագետները: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են բիզնեսի պլանավորման՝ շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակել են անհատական գործարար ծրագրեր:
Դասընթացի մասնակիցները ոչ միայն Աշտարակ, Գյումրի, Չարենցավան և Վայք համայնքների, այլ նաև հարակից բնակավայրերի բնակիչներ էին: USAID/PRP ծրագրի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի մասնագետները Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում համայնքների ներկայացուցիչների ու ղեկավարության հետ մասնակցային մեթոդով կատարել են տնտեսության վերլուծություն և ընտրել այն համայնքները, որտեղ կա ՓՄՁ զարգացման ներուժ: Այնուհետև ընտրվել են կենսունակ գործարար գաղափարներ ունեցող բնակիչները, որոնց համար էլ կազմակերպվել են գործարար դասընթացները:
Գործարար ծրագրերից ամենակենսունակները կստանան արտոնյալ պայմաններով վարկ՝ տարեկան 10% տոկոսադրույքով մինչև 5 տարի մարման ժամկետով մինչև 5 միլիոն դրամ, որի երաշխավորությունը 100%-ով կտրամադրի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Նորաստեղծ բիզնեսները կնպաստեն իրենց համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործարարների եկամուտների ավելացմանը և ընդհանուր բիզնես միջավայրի բարելավմանը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44