Մեր աչքի առջև դեմ գնալով համաշխարհային քաղաքական պատմությանն ու ընկալելի կանոններին Նիկոլը քաղաքական մտքի նոր պատմություն է կերտում. Լինելով փոքրամասնության ներկայացուցիչ մեծամասնության աջակցությամբ ընտրվում է վարչապետ, մերժում է Սերժ Սարգսյանին և դիմավորում Սերժին, բայց արդեն՝ Թանկյան, միանձնյա հայտարարում որ օրն է աշխատանքային, որ օրը՝ ոչ… )
Չգիտեմ ինչպես և որքան կկառավարես, բայց սրտանց ցանկանում եմ, որ այնպես կառավարես, որ չհիասթափեցնես քեզ հավատացող մեր ժողովրդին…
Քաջ գիտակցում եմ, որ շատ շատերի ակնկալիքներն ու սպասումները շատ մեծ են , քեզ խանգարողներ շատ են լինելու և քո թիմում, և՝ թիմից դուրս, կլինեն նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց սա քո ընտրությունն է և ուզում եմ հավատալ , որ գոնե ինքդ քաջ գիտակցում ես ինչ բեռի տակ ես մտնում և ուր ես տանում մեր բոլորի հայրենիքը…
Շնորհավորում եմ հաղթանակդ Նիկոլ և ուզում եմ այնպես աշխատես, որ քո հաղթանակը լինի նաև բոլորիս հաղթանակը, նաև նրանցը, ովքեր քեզ չեն հավատացել և մի գուցե այս պահին էլ չեն հավատում:
Միայն մեկ խորհուրդ թույլ կտամ ինձ հնչեցնել, որ երբեք ու երբեք թույլ չտաս որևէ մեկին սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Վստա՛հ եմ, ինքդ էլ հասկանում ես դրա կործանարար հետևանքները:
Աստված պահապան Հայ ժողովուրդն ու Հայաստանը...
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55