Աշտարակի դատարանում կրկին հետաձգվեց 2017 թվականի օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով դատական նիստը: Նախորդ նիստին դատավոր Սուրեն Մնոյանը բավարարել էր մեղադրող դատախազ Արտակ Մանուկյանի՝ տուժող Ռաֆայել Սարգսյանին բերման ենթարկելու մասին միջնորդությունը:
Դատական նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ տուժող Սարգսյանն ու նրա պաշտպան Սարդարյանը բացակայում են նիստից.«Արաբկիրի բաժնի ոստիկանությունից հայտնել են, որ նրան բերման ենթարկել չի հաջողել: Ոստիկանությունից հայտնել են, որ նշված հասցեում Ռաֆայել Սարգսյանը չի հայտնաբերվել»:
Մեղադրող դատախազը կրկին միջնորդեց Սարգսյանին բերման ենթարկելու մասին և հայտնեց, որ նրա հարցաքննությունը կիսատ է մնացել, հետևաբար դատական նիստը պետք է հետաձգվի:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչն Արսեն Գալստյանը ևս միացավ միջնորդությանը:
Սուրեն Ջեյրանյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ երկրորդ անգամ անընդմեջ տուժողի՝ դատարան չներկայանալն անհարգալից վերաբերմունք է դատավարության կողմերի ու դատարանի նկատմամբ, այնուհետև դատարանից հետաքրքրվեց, թե ինչ հասցեում են փնտրել Ռաֆայել Սարգսյանին:
Տեղեկանալով, որ դատարանը ոստիկանությանը տրամադրել է Տիգրանյանի փողոցի հասցեն, պաշտպանն ասաց.«Պաշտպանական կողմին այլ հասցե է հայտնի, որը տուժողի հայրը նշել է ցուցմունքներից մեկում: Նա որպես բնակության վայր նշել է Հրաչյա Քոչարի փողոցն ու տունը»:
Պաշտպանը միացավ դատախազի՝ տուժողին բերման ենթարկելու միջնորդությանը:
Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա մայիսի 15-ին:
Նշենք, որ 2017թվականի օգոստոսի 4-ի վթարի հետևանքով զոհվել էր Գեղամ Սարգսյանը, իսկ նրա չորս ամյա որդին ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ: Վթարի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների վարչության նախկին պետ, կոչումով գնդապետ Սամվել Ջեյրանյանի որդուն՝ Սուրեն Ջեյրանյանին, ով վթարից հետո փախել էր դեպքի վայրից:
Ջեյրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), 244-րդ հոդվածի(ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) և 333-րդ հոդվածի 1-ին մասի (սուտ մատնություն) հատկանիշներով:
tert.am
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33