Չինաստանի իշխանությունները ուշադրություն են դարձրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությանը Իրանի միջուկային համաձայնագրի հնարավոր ելքի հարցով եւ հանդես են գալիս համապատասխան պայմանավորվածությունների պահպանման օգտին։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարությանն պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ վերջին ժամանակներս այս հարցին ամենուր համակ ուշադրություն են դարձնում։ Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ակտիվացնեն գոյություն ունեցող կապերը, վերացնեն տարաձայնությունները եւ շարունակեն իրականացնել իրենց վրա դրված պարտականությունները։ Չինաստանը հետագայում էլ օբյեկտիվ, արդար դիրքորոշում կզբաղեցնի՝ պահպանելով նրանց հետ սերտ կապերը հանուն Իրանի միջուկային խնդրով համապարփակ համաձայնագրի ամբողջության պահպանման»,-նշել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ իրանական հարցով բազմակողմ պայմանավորվածությունները ստացել են ՄԱԿ ԱԽ հավանությունը եւ չափազանց կարեւոր են, քանի որ կապված են այնպիսի կարեւոր հարցերի հետ, ինչպիսիք՝ խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արեւելքում։
2015 թ. հուլիսին Իրանը, ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները եւ Գերմանիան Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման համաձայնագիր են կնքել։ Համաձայն ԳՀՀՊ–ի՝ Թեհրանը պարտավորություն է ստանձնել սահմանափակել ուրանի հարստացման աշխատանքները տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներըի չեղարկման փոխարեն։ 2016 թ. հունվարին հայտարարվել է գործարքի իրականացման մասին, Վաշինգթոնը չեղարկել է սահմնափակումները։
Հունվարի 12-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դուրս կգա համաձայնագրից, եթե այն չհաջողվի ուղղել եւ մինչեւ մայիսի 12-ը այդ հարցով որոշում կկայացնի։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03