017 թվականի ապրիլից ի վեր ավելի քան 26.000 ներգաղթյալ հատել է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը՝ անօրինական կերպով հայտնվելով Կանադայում։ Այս մասին հայտնել է Կանադայի հասարակական անվտանգության ու քաղաքացիական պաշտպանության նախարար Ռալֆ Գուդեյլան, գրում է ТАСС գործակալությունը։
Վերջին տարում սահմանն ապօրինի հատած 26.250 մարդկանցից միայն 243-ն են տարբեր պատճառներով արտաքսվել, ևս 200 ապօրինի ներգաղթյալ ստիպված կլինի լքել երկիրը մոտ ապագայում։ Մնացյացների հետ աշխատում են կանադական միգրացիոն ծառայությունները․ ներգաղթյալները հիմնականում գտնվում են ժամանակավոր բնակության ճամբարներում։
Այս ներգաղթյալներից շատերն այստեղ են հասել Հաիթիից և Նիգերիայից։ Նրանք հատում են ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը հիմնականում Քվեբեկ, Օնտարիո և Մանիթոբա նահանգների կողմից։
Ներգաղթյալների մեծ հոսք է ուղղվել ԱՄՆ-ից դեպի Կանադա հիմնականում 2017 թվականից սկսած, ինչը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խստացված միգրացիոն քաղաքականության ու դրանից բխող մտահոգությունների հետ։
Ըստ ԱՄՆ-ի և Կանադայի միջև դեռևս 2004 թվականին ստորագրված համաձայնագրի՝ ապաստան կամ պաշտպանություն փնտրող ներգաղթյալները կարող են դիմումներ ներկայացնել այս երկու երկրներից մեկի իշխանություններին՝ կախված նրանից, թե որ երկիր են ժամանել ի սկզբանե։
Եթե ներգաղթյալներն ի սկզբանե ժամանել են ԱՄՆ, իսկ հետո ապօրինի ճանապարհով մեկնել Կանադա՝ պետք է հետ արտաքսվեն, քանի որ ԱՄՆ-ն համարվում է ապահով երկիր, ուր նրանք կարող են դիմումներ ներկայացնել ապաստան ստանալու պահանջով։
Մինչդեռ Թրամփի նոր միգրացիոն քաղաքականությունից հետո ԱՄՆ-ն այլևս դադարել է ներգաղթյալների համար ապահով երկիր համարվել, ինչի հետևանքով էլ Կանադան չի կարող նրանց արտաքսել երկրից՝ առանց լուրջ հիմնավորումների։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03