Ամերիկահայ խոշոր գործարար և ազգային բարերար Գարո Արմենը (Նյու Յորք) շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Սա սովորական ընտրություն չէր: Սա ժողովրդական և ազգային հաղթանակի արդյունք էր: Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ունեցավ իրապես ժողովրդական առաջնորդ, և առաջին անգամ ստեղծվեց հնարավորություն՝ կերտելուիրապես ժողովրդավարական երկիր:
Իր նախընտրական խոսքում Փաշինյանը խոսեց սփյուռքի և ներդրումների մասին: Նրա ծրագրային այդ դրույթն անհրաժեշտ է կյանքի կոչել: Անցյալ տարիների ընթացքում ես տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ եմ բերել Հայաստան: Իրականացրել ենք ծավալուն ծրագրեր՝ նպաստել ենք երկրի ինֆրակառույցների նորոգմանը: Եվ այդ ամենն անելիս՝ ես երբևէ չեմ հետապնդել որևէ տնտեսական շահ, չեմ ներգրավվել որևէ գործարքում: Եղել են պահեր, երբ դժվարություն եմ ունեցել համոզելու պոտենցյալ նվիրատուներին՝ մեր ծրագրին մասնակցելու, որովհետև չի եղել վստահություն, չի եղել արդարություն Հայաստանում: Հիմա այդ արգելքն այլևս վերացած է: Որպես գործարար և որպես բարերար՝ վստահ եմ, որ մեր աշխատանքն այժմ առավել արդյունավետ և առավել լայնամասշտաբ է լինելու:
Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին և որպես սփյուռքի ներկայացուցիչ՝ կոչ անում իմ գործընկերներին՝ խոշոր գործարարներին, գալու Հայաստան և շենացնելու մեր բոլորի հայրենիքը: Իմ մասնակցությունն այդ գործին այսուհետ առավել ընդգրկուն և առավել խորքային է լինելու:
Կրկին շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և, իհարկե, նախևառաջ մեր ողջ ժողովրդին ու նրա աննման երիտասարդությանը՝ պատմական հաղթանակի կապակցությամբ, հայտնում անվերապահ աջակցություն և մաղթում նոր Հայաստանի կառուցման գործում լիակատար և փայլուն նվաճումներ:
Գարո Արմեն
Նյու Յորք
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44