Պտղաբերության կենտրոնի ղեկավար, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի նախաձեռնությամբ օնլայն change.org հարթակում սկսվել է ստորագրահավաք, Նիկոլ Փաշինյանին որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու ներկայացնելու համար:
«2018 թ.-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում կազմակերպած խաղաղ շարժումը հանգեցրեց թավշյա հեղափոխության, որը ռեալ հնարավորություն է ստեղծում երկրում իրական ժողովրդավարական փոփոխություններ իրականացնել»,- ասվում է նամակ հանրագրում:
Այս պահին հավաքվել է պահանջվող ստորագրությունների կեսից ավելին և կասկած չկա, որ ժամեր անց այն կլրացվի Նիկոլի բազմաթիվ երկրպագուների կողմից:
Ի դեպ, կայքը հնարավորություն է տալիս նաև կարծիք հայտնել, թե ինչու են ստորագրում հանրագիրը: Այն ստորագրած Տիգրան Հովսեփյանը իր ստորագրությունը «հաստատել» է նաև հետևյալ խոսքերով. «Ես ստորագրում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հերոս է և մեծ հայրենասեր: Նա 15 տարի խաղաղ միջոցներով՝ գրիչով, բաց ձեռքերով պայքարել է դիկտատորների և բռնատերերի դեմ: 2008-2010 թվականներին եղել է ընդհատակում և բանտում: Ես նրան հավատում եմ: Եվ՝ վերջ»:
Իսկ գլենդելաբնակ Տիգրան Բաբայանը հետևյալ տեսակետն է հայտնել. «Այն ռեժիմի դեմ, առանց բռնաճնշումներ իրականացնելու, ժողովրդավարական հաղթանակի վառ և արժանապատիվ օրինակ է, որն ուղղված էր հանուն ազատության և արժանապատվության վերականգնման»:
Արմինե Գրիգորյան
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01