Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը կսպասի մի քանի շաբաթ՝ նախքան ԱՄՆ–ի հետևից միջուկային գործարքից դուրս գալը։ Ինչպես պարզաբանել է պարոն Լարիջանին այսօրվա խորհրդարանի նիստի ժամանակ՝ այսպիսով Թեհրանը ցանկանում է ապացուցել, որ փորձել է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ուղիները։ Նշված ժամանակահատվածի ընթացքում «Եվրոպան պետք է ապացուցի, որ ի վիճակի է իր հեղինակությամբ սատարել խնդրի կարգավորմանը»,– նշել է նա։ Նրա խոսքերով՝ Միացյան Նահանգներն իրենք են սպառնալիքի տակ դնում միջազգային անվտանգությունը՝ ունենալով միջուկային ռումբերի և զինամթերի մեծ զինանոց, որոնք Վաշինգտոնը մշտապես կատարելագործում է։
«Մի՞թե Թրամփը արժանավայել միջոց է համարում՝ ծախսել իր բոլոր ջանքերը ոչնչացնելու համար այն ամենը, ինչ արել է ԱՄՆ նախկին նախագահը»,– ասել է Ալի Լարիջանին։
Նա նաև նշել է, որ մինչ Դոնալդ Թրամփը «մեծացրել է ԱՄՆ–ի պարտավորությունների նկատմամբ աշխարհի անվստահությունը, Իրանի ժողովուրդը ապացուցել է, որ ցանկացած վիճելի հարցի համար ինքն առաջին հերթին ընտրում է երկխոսությունն ու քաղաքական միջոցները»։ Պարոն Լարիջանին նաև ավելացրել է, որ ԱՄՆ դուրս գալը միջուկային գործարքից ցույց է տալիս, որ պարոն Թրամփը չունի բավարար մտավոր ունակություններ՝ նման հարցերը լուծելու համար,– հաղորդում է The Times of Israel պարբերականը։
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55