Վերջին հաղթանակը հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանը, բայց ՀԱԿ-ը իր դերն է ունեցել դրանում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արարատ Զուրաբյանը:
Հարցին, թե ինչու չստացվեց ՀԱԿ-ին իշխանափոխություն իրականացնել, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ին չհաջողվեց: Ի վերջո, այս հաղթանակը ինչ-որ մեկինը չէ: Իսկ ՀԱԿ-ը քի՞չ է արել այս հաղթանակի համար: Մարտի 1-ի ողբերգությունը նաեւ սխրագործություն էր, 10 մարդ իրենց կյանքը դրեցին այս հաղթանակի համար: Ոչ ոք թող չասի, որ այդ զոհաբերությունը անպտուղ էր: Եթե բոլորով չանցնեինք «Մարտի 1»-ով, այսօր այս հաղթանակը չէր լինի: Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման գլխավոր թեման դարձավ Մարտի 1-ը: Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց նոր Մարտի 1-ով, դա էր հեղափոխության սկիզբը»,-ասաց նա:
Զուրաբյանի խոսքով, այդ պահին ժողովուրդն արթնացավ եւ ասաց, որ սա մեր արժանապատվությանն անհանդուրժելի հարված էր. «Ուզում եմ ասել՝ սա մեր բոլորիս հաղթանակն է: Բա Կոնգրեսը չի՞ արել դա 2008 թվականին, 2011-ին, 2015-ին: Ես բացարձակ չեմ ցանկանում ասել՝ սա հաղթեց, նա հաղթել, վերջին հաղթանակը հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանը»:
Հարցին՝ ինչո՞ւ առաջին նախագահը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին շնորհավորում ենք ընտրվելու կապակցությամբ, նա շատ մեծ գործ արեց ժողովրդի էներգիան արթնացնելու հարցում: Անուրանալի արարք էր դա, դա չի կարելի չգնահատել, բայց ամեն ինչ կախված է նոր հայաստանցիների պահվածքից: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ժողովուրդը հանգստանալու որեւէ առիթ չունի, ոչ էլ՝ կան նախադրյալներ»:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33