Արցախի հետ հարաբերությունները կունենան նոր դրսեւորումներ եւ ես հույս ունեմ, որ նոր շունչ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բոլորս համոզվեցինք, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք հանդիպում ենք ունեցել ՊԲ-ում բարձրագույն հրամկազմի հետ, նաեւ ՊԲ հրամանատարի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ: Ես լսել եմ նրանց զեկույցները: Մենք պայմանավորվել ենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Պետք է նախ պատասխանել մի հարցի, ուզո՞ւմ ենք լուծել խնդիրը, թե չենք ուզում: Եթե Ադրբեջանը կամ միջազգային հանրություն ուզում են լուծել հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այն չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցություններին չի մասնակցում: Սա պրագմատիկ հարց է, ոչ թե զգացմունքային: Արցախի անունից կարող է խոսել միայն Արցախի իշխանությունը:
Հայաստանը եւս հակամարտության կողմ է եւ լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33