Իսրայելը շահագրգռված չէ իր հյուսիսային սահմաններին հակամարտության սրմամբ և կոչ է անում Իրանին զերծ մնալ նոր հարձակումներից՝ «հզոր պատասխանից խուսափելու համար»։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելական կողմը նաև հայտնել է, որ անցյալ գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրենց դիրքերին ավելի վաղ հասցված հարվածների։
Նշվում է, որ թիրախավորված ռազմական օբյեկտները պատկանել են Սիրիայի տարածքում իրանական «Էլ Քուդս» զորամիավորումներին։
«Մենք շարունակում ենք մնալ մարտական բարձր պատրաստականության վիճակում, պահպանում ենք զգոնությունն ու հետևում Սիրիայում իրանցիների տեղաշարժին», – հայտնել է իսրայելցի պաշտոնյան։
«Եթե տեղի ունենա հերթական հարձակումը, մենք կտանք հզոր պատասխան։ Այնպես որ, մենք կոչ ենք անում իրանցիներին նման կերպ չվարվել», – հավելել է Կոնրիկուսը։
Իսրայելական կողմը նաև նշել է, որ գիշերն իրականացված ռազմական գործողությունը եղել է ամենախոշորը վերջին տարիների ընթացքում և որ իրենք գոհ են արձանագրված արդյունքներից։
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03