Իսրայելը շահագրգռված չէ իր հյուսիսային սահմաններին կոնֆլիկտի սրմամբ և կոչ է անում Իրանին զերծ մնալ նոր հարձակումներից՝ «հզոր պատասխանից խուսափելու համար»։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը, գրում է РИА Новости գործակալությունը։
Իսրայելական կողմը նաև հայտնել է, որ անցած գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրենց դիրքերին ավելի վաղ հասցված հարվածների։
Նշվում է, որ թիրախավորված ռազմական օբյեկտները պատկանել են Սիրիայի տարածքում իրանական «Ալ Քուդս» զորամիավորումներին։
Հարձակման ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, Դամասկոսի օդանավակայանի տարածքում առկա զինապահեստները, դիտորդական կետեր, ինչպես նաև՝ «Ալ Քուդս»-ի այլ դիրքեր։
Իսրայելական կողմի պնդմամբ՝ ոչնչացվել է նաև մեքենան, որից արձակվել էին Իսրայելին ուղղված հրթիռները։
«Մենք շարունակում ենք մնալ մարտական բարձր պատրաստականության վիճակում, պահպանում ենք զգոնությունն ու հետևում ենք Սիրիայում իրանցիների տեղաշարժին», - հայտնել է իսրայելցի պաշտոնյան՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իրենք չեն ցանկանում իրավիճակի սրում։
«Եթե տեղի ունենա հերթական հարձակումը՝ մենք կտանք հզոր պատասխան։ Այնպես որ, մենք կոչ ենք անում իրանցիներին չվարվել նման կերպ», - հավելել է Կոնրիկուսը։
Իսրայելական կողմը նաև նշել է, որ գիշերն իրականացված ռազմական գործողությունը եղել է ամենախոշորը վերջին տարիների ընթացքում և որ իրենք գոհ են արձանագրված արդյունքներից։
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03