Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը մեկնաբանել է անցած գիշեր Սիրիայի տարածքում իրանական ուժերի հետ փոխադարձ հարվածների դեպքը։
Ինչպես գրում է РИА Новости-ն, իսրայելցի նախարարը հույս է հայտնել, որ միջադեպը շարունակություն չի ունենա։
«Հույս ունեմ, որ մենք այլևս ստիպված չենք լինի գիշերել բոլորիս քաջ հայտնի 14-րդ հարկում (Թել Ավիվում գտնվող Իսրայելի ՊՆ և ԳՇ համալիրները)», - ասել է Լիբերմանը։
Նա նաև իր գոհունակությունն է հայտնել այն առիթով, որ իրանական կողմի հրթիռակոծության հետևանքով իրենք զոհեր չեն ունեցել։
«Իհարկե՝ մենք պատասխանել ենք․․․ Սիրիայում գտնվող իրանական գրեթե ամբողջ ենթակառուցվածքներին։ Նրանք պետք է հիշեն․ եթե անձրև գա՝ կաթոցը լինելու է նրանց կողմում», - հայտարարել է Իսրայելի ՊՆ ղեկավարը։
Ավելի վաղ իսրայելական կողմը հայտարարել էր, որ անցած գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրենց դիրքերին ավելի վաղ հասցված հարվածների։
Հարձակման ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, Դամասկոսի օդանավակայանի տարածքում առկա զինապահեստները, դիտորդական կետեր, ինչպես նաև՝ «Ալ Քուդս»-ի այլ դիրքեր։
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03