Ռուսաստանին ձեռք մեկնելով՝ Թուրքիան օրինակ է ծառայել Վաշինգթոնին, որը նույնպես պետք է վերջ դնի Մոսկվայի հետ «սառը պատերազմին», գրում է Forbes–ը։
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում լարվածության թուլացումը կարեւոր է ոչ միայն նրանց համար, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ ԱՄՆ–ի եւ ՆԱՏՕ–ի համար։ Չէ՞ որ Սիրիայի պատերազմի պատճառով Մոսկվայի եւ Անկարայի պոտենցիալ կոնֆլիկտը կարող էր հանգեցնել իսկական աղետի։
Երկրների միջեւ նկատվող համագործակցությունը կարող է թուլացնել Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ տարածաշրջանային տարաձայնությունները։ Այսպես՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը պահպանելու հարցում Անկարայի «դժկամ» համաձայնությունը կարող է թուլացնել նրա հրաժարականի մասին Վաշինգթոնի պահանջները, կարծում է հեղինակը։
Հանուն Մոսկվայի հետ հաշտության զիջումների գնալու Անկարայի պատրաստակամությունը օրինակ է ծառայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Հոդվածագիրը նշում է, որ Ուկրաինայում ու Վրաստանում Ռուսաստանի քաղաքականությունը ոչ մի կերպ չի սպառնում Վաշինգթոնին։ Այդ «անկայուն» երկրները երկար ժամանակ, դեռեւս Ռուսական կայսրության շրջանից, Մոսկվայի վերահսկողության տակ են եղել։ Երկու երկրներն էլ երբեք նշանակալի չեն համարվել ԱՄՆ անվտանգության ապահովման համար։
Հեղինակը միանգամայն բացատրելի է համարում Մոսկվայի վարքը։ Նրա կարծիքով այն չի սպառնում ո՛չ Եվրոպային, ո՛չ ԱՄՆ–ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղղակի ցանկանում է, որ իր երկրին հարգանքով վերաբերվեն։
Բացի այդ, Մոսկվան եւ Վաշինգթոնը փոխադարձ շահերից բխող շատ ոլորտներ ունեն՝ Հյուսիսային Կորեան, Իրանը, Չինաստանը, ահաբեկչության դեմ պայքարը, նշում է հեղինակը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55