Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ «առավելագույն ճնշում» ենթադրող պատժամիջոցներն Իրանին կստիպեն համաձայնել ավելի հուսալի միջուկային համաձայնագրի, սակայն հաշվի առնելով այն, որ Թեհրանը դժվար թե Սպիտակ տան պահանջով զիջումների գնա, շատերը սկսում են ենթադրել, որ վարչակազմի հիմնական նպատակն Իրանի վարչակարգի փոփոխությունն է: Այդ մասին գրում է The Washington Times-ը:
Ինչպես գրում է հոդվածագիր Գայ Թեյլորը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Ռ. Բոլթոնը վաղուց հանդես է եկել Իրանի թեոկրատական կառավարության տապալման օգտին՝ դեռևս մինչ վարչակազմում աշխատանքի անցնելը։ Այժմ Բոլթոնը նշում է, որ ԱՄՆ-ի խնդիրն է ստիպել Թեհրանին դադարեցնել «իր անընդունելի գործողությունները» մի քանի ճակատներով, մասնավորապես՝ դադարեցնել աջակցել դաշնակիցներին Սիրիայում և Եմենում, դադարեցնել իրականացնել բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչպես նաև դադարել պահել՝ ինչպես «միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր»:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այդ ծրագիրը կաշխատի և որ եվրոպական երկրները, որոնք միացել են 2015 թվականի համաձայնագրին, կփոխեն իրենց կարծիքը և կհամաձայնեն Թրամփի դիրքորոշմանը, բայց փորձառու փորձագետները չեն կանխատեսում Թեհրանում իշխանությունը տապալելու փորձերի հաջողություն:
Վաշինգտոնում ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից
Էնթոնի Քորդսմենի խոսքով՝ Թրամփի պահանջներն այնքան ընդգրկուն են, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առաքելությունը գրեթե անիրագործելի է:
Չնայած համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը, շարունակում են այն պաշտպանել, ԱՄՆ-ի և Իրանի միջև ընտրության հեռանկարը և Իրանի հետ բիզնես վարել փորձող արտասահմանյան ընկերությունների դեմ «երկրորդական պատժամիջոցներից» վախը քիչ հավանական են դարձնում համաձայնագիրը պահպանելու հնարավորությունը:
Հոդվածագիրը նշում է, որ Թրամփի քննադատները գրեթե վստահ են, որ Սպիտակ տան վերջնական նպատակն իրանական ռեժիմի հետ բանակցությունները չեն, այլ դրա տապալումը: Եթե ԱՄՆ-ն լրջորեն վերաբերեր Իրանի միջուկային ծրագրերին և տարածաշրջանում նրա արկածախնդրությանը, ապա կպահպաներ գործարքը, այլ չէր փորձի այն տապալել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից և որ ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:
Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության էին եկել իրանական միջուկային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
12:52
12:47
12:24
12:09
11:48
11:22
11:05
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03