Մայիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիին: Հանդիպումը պլանավորված էր վաղօրոք Հայաստանում, որպես դեսպան, Էյջի Տագուչիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Իր ողջույնի խոսքում ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի կառավարության միջև աղետների ռիսկի նվազեցման ոլորտում սերտ, արգասաբեր, երկարատև համագործակցության ապահովման և սրտացավ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը չի ընդհատվի՝ ապահովելով զարգացում և ընթացիկ ծրագրերի շարունակականություն:
Հայ-ճապոնական համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետների ռիսկի նվազեցմանը, կանխարգելմանը և կառավարմանը:
2014թ. առ այսօր իրականացվել են
Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման եռամյա ծրագիրը (Landslide Disaster Management Project), 2016թ. և 2017թ. ֆինանսական տարիների համար հայտարարված ՃՄՀԳ (JICA) շրջանավարտների կողմից իրականացվող «Փոքր գրանտային նախագծերի» ("Mini Grant Project") շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան ու Կողբ գյուղերի երկու դպրոց և ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Ռինդ համայնքի դպրոցներ կահավորվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, տարահանման համար նախատեսված պայմանական նշաններով, պատգարակներով, բարձրախոսերով:
Դեսպանի պաշտոնավարման ընթացքում ստորագրվել և մեկնարկել են «Հրշեջ գույքի բարելավման ծրագիրը» (2017թ. սեպտեմբերի 6), որի իրականացման արդյունքում հանրապետության երեք մարզեր՝ Սյունիք, Լոռի և Շիրակ, կվերազինվեն 36 հրշեջ մեքենայով, 3 շարժասանդուղքով և 1 արհեստանոցով, «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագիրը (2017թ.-ի նոյեմբերի 17), որով նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման կենտրոն: ՀՀ ԱԻՆ-ին նաև կտրամադրվեն 10 արագ արձագանքման մեքենաներ:
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ և հետևողական աշխատանքի համար՝ դեսպան Տագուչին Դավիթ Տոնոյանին վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակվելու է նույն արդյունավետությամբ և խորությամբ:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցության համար ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիին պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության մեդալով»:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44