Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ:
Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս:
Քրիստոսի համբարձումը նաև Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք ևս այնտեղ պետք է գնանք:
Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ և այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ` Աստծո հետ միավորության»:
Պատարագիչը խոսեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առաքելագործության կարևորության մասին:
«…Առաքելագործության տեսիլքով է, որ Քրիստոսի երկու առաքյալները՝ Ս. Թադեոսն ու Ս. Բարդուղիմեոսը, եկան Հայաստան և Քրիստոսի` «գնացե՛ք, աշակերտեցե՛ք, մկրտեցե՛ք» ավետիսն ու պատգամը բերեցին նաև Հայոց աշխարհ: Այդ նույն տեսիլքով է, որ այստեղ 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնեց այս Աթոռը՝ առաջին գահակալը դառնալով Սուրբ Էջմիածնի Արարատյան նախամեծար Աթոռի:
Դարեր շարունակ այս Աթոռը դեգերեց, դարեր շարունակ շրջեց, գնաց ուր որ թագավորն էր, ուր որ ժողովուրդն էր, և վերջիվերջո՝ 15-րդ դարում՝ սրանից 577 տարիներ առաջ, Աթոռը վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում:
Ինչպես Թովմա Մեծոփեցի պատմիչն է ասում՝ այն պահին, երբ Արևելյան վարդապետներն ու հավատացյալները հավաքվել էին այստեղ՝ այս Սուրբ Տաճարում, սավառնաթև մի արծիվ գալիս և բազմում է Տաճարի սուրբ խաչի վրա, և դա նշան էր, որ վարդապետները գնան և առաքելագործեն, որովհետև, ինչպես այդ պահին Թովմա Մեծոփեցին է նորից վկայում՝ բացում են Ավետարանը և ընթերցում այն հատվածը, որտեղ Քրիստոս ասում է՝ «այս աշխարհում նեղություններ կտեսնեք, բայց քաջալերվեցե՛ք. Ես հաղթեցի աշխարհին»:
Այս պատգամով է, որ Առաքելական այս Աթոռը 1441 թվականին՝ հենց այս օրը՝ Համբարձման տոնին, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եվ այդ դարից ի վեր, այդ պահից ի վեր հայոց վարդապետները, եպիսկոպոսաց դասը, ամբողջ ժողովուրդը ձեռնամուխ եղան այս Տաճարի վերաշինությանը:
Եվ մինչև այսօր հայ ազգը հոգևորապես սնվում է հենց այս նախամեծար Արարատյան Ս. Էջմիածնի Աթոռից՝ ստանալով իր մխիթարությունը, իր հոգևոր զարթոնքի սնունդը: Այս Աթոռը դարձավ ներման, արդարացման և հաշտության Աթոռ», – ասաց Հայր Գարեգինը` հավելելով, որ այսօր այն ևս իր գահակալով շարունակում է առաջնորդել Հայոց Եկեղեցին՝ մարդկանց կյանքի մեջ բերելով ներում, արդարացում և կատարյալ հաշտություն Աստծո հետ:
Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն առ Աստված աղոթք բարձրացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33