Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպումներ ունեցել ուսանողության ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուսանողների հետ հանդիպմանը պետական նախարարը շնորհավորել է նրանց՝ Եռատոնի կապակցությամբ՝ նշելով, որ համալսարանի՝ Շուշիում գործելու հանգամանքը հենց այդ հաղթանակի մեծագույն նվաճումներից մեկն է: Արայիկ Հարությունյանը վերարժևորել է բերդաքաղաքի ազատագրումը ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտի ապաշրջափակման, Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատման, այնպես էլ ռազմական հետագա հաղթանակների համատեքստում: Նա նաև որոշ մանրամասներ ու հետաքրքրական պատմություններ է ներկայացրել Շուշիի ազատագրական մարտերից՝ որպես այդ գործողությունների անմիջական մասնակից ազատամարտիկ:
Այնուհետև Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ուսանողների ստացած կրթության որակին և բուհի նյութատեխնիկական պայմաններին: Նա, մասնավորապես, կարևորել է ապագա մասնագետների համար գործնական պարապմունքների ավելի հաճախակի կազմակերպումը՝ հորդորելով հանդիպմանը ներկա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին ավելի մեծ ուշադրություն դարձնել պրակտիկ կրթությանը:
«Արցախի տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը պետք է դառնա Շուշիի տեխնոլոգիական համալսարանը: Մենք այդ նպատակով ենք հիմնադրել այս բուհը և մեծ ակնկալիքներ ունենք ձեզանից: Մեզ անհրաժեշտ են նախաձեռնող ու խելացի մասնագետներ, և կառավարությունը պատրաստ է ընդառաջել ու լայն հնարավորություններ առաջարկել այն շրջանավարտներին, որոնք պատրաստ են իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ հայրենի տնտեսության զարգացման գործում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում պետնախարարը պատասխանել է նաև ուսանողներին հուզող հարցերին:
Արայի Հարությունյանը նաև առանձին հանդիպում է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ քննարկելով բուհական կրթության առկա հիմնախնդիրները: Պետական նախարարն ընդգծել է, որ բացի համալսարանի ունեցած հնարավորություններից՝ պետք է արդյունավետ օգտագործել նաև մասնավոր ու պետական հատվածի ներուժը՝ բարձրակարգ մասնագետներ թողարկելու համար:
«Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը համալսարանին՝ թե՛ տեխնիկական վերազինման, և թե՛ առաջատար համալսարաններում լավագույն ուսանողների վերապատրաստման համար միջոցներ հատկացնելով: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջընթացը մեծապես կախված է ձեզնից, և, որպես բուհի խորհրդի նախագահ, պահանջում եմ, որ ավելի համարձակ ու նորարարական մոտեցումներ ցուցաբերեք ուսանողների հետ տարվող ուսումնամեթոդական աշխատանքում»,- նշել է պետնախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասախոսների կողմից հնչեցված մի շարք հարցեր և առաջարկներ:
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55