Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը բրիտանական Financial Times ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացրել է իր տեսլականը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների և ակնկալիքների վերաբերյալ:
«Վերջին մի քանի շաբաթները միջազգային աննախադեպ ուշադրություն են հրավիրել Հայաստանի վրա: Հիասթափված անարդար հասարակությունից և անարդյունավետ տնտեսական իրավիճակից՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ փողոց էին դուրս եկել խաղաղ ցույցի՝ հանուն ավելի լավ և առավել ժողովրդավարական ապագայի: Հայաստանի համար նոր էջ է բացվում՝ լի հնարավորություններով և անորոշությամբ: Հայաստանը կարող է փարոս դառնալ այլ ժողովուրդների համար, եթե հաջողությամբ վերափոխի կառավարությունը», - գրում է գործարարը՝ ընդգծելով, որ հեղափոխությունը ոչ թե մեկ մարդու, այլ ողջ ժողովրդի և հատկապես՝ երիտասարդության հաղթանակն է:
«Նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց, պետք է իրատես լինեն: Հայաստանի խնդիրները մի օրում չեն կարգավորվի: Ոչ ոք չպետք է հավատա նրան, ով կխոստանա արագորեն միլիարդ դոլարների ներդրումներ գրավել: Փոխարենը մենք պետք է մեծացնենք մեր մրցունակությունը որպես երկիր՝ համաշխարհային տնտեսության շրջանում ծաղկելու համար»,- շեշտել է Վարդանյանը:
Նա ընդգծել է հայ ժողովրդի հնարագիտությունն ու նորարարությունը՝ նշելով, որ Հայաստանը ունակ է կատարյալ վայր դառնալ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև տարբեր երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների միջև համագործակցության փորձի շնորհիվ: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է օգտագործի ողջ աշխարհի հայերի խանդավառությունը Հայաստանի զարգացման աճի արագացման համար:
Հոդվածը եզրափակելով՝ Ռուբեն Վարդանյանը հիշեցրել է, որ հունիսին Երևանում կկայանա «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը համընկնում է Հայաստանի քաղաքացիների և ողջ աշխարհի հայության համար նոր ժամանակաշրջանի մեկնարկի հետ:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44