«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը:
«Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու»,- երեկ նման հայտարարություն է տարածել Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը:
Սա իսկապես զավեշտ է: Ինչպես հայտնի է` «Գրանդ Հոլդինգը» ո՛չ կուսակցություն է, ո՛չ էլ կուսակցությունների դաշինք, այլ արտադրական խոշոր ձեռնարկություն: Բայց արի ու տես, որ իր առանձին «խմբակցությունն» է ունեցել ԱԺ-ում, այն էլ խորհրդարանական տարբեր խմբակցությունների կազմում: Գրիգոր Ավալյանը` ՀՀԿ, Արմեն Բաբայանն էլ ՀՅԴ խմբակցություններում են «տեղակայված եղել»: Ու, մեղմ ասած, անհասկանալի է` ի՞նչ իրավունքով է արտադրական ձեռնարկությունն ԱԺ-ում պատգամավորներ ներկայացրել:
Չնայած պարզ է` այս հոլդինգն իր շահից ելնելով` ներկայացուցիչներ է գործուղել խորհրդարան` անհրաժեշտ պահի անհրաժեշտ կոճակը սեղմելու համար: Ընդ որում, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը 2004թ. սկսած ավանդաբար իր երաշխավորված տեղերն է ունեցել ԱԺ-ում, այն էլ տարբեր խմբակցություններում` պարբերաբար գործուղելով տարբեր մարդկանց: Այդ ամենի դիմաց ընկերությունը հավանաբար նաև «մուծվել է» համապատասխան կուսակցություններին` ֆինանսավորելով քարոզարշավը:
Եվ հիմա պետք է արձանագրենք` «Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը լավագույն ինքնախոստովանությունն է այն բանի, որ ՀՀ-ում սերտաճած են բիզնեսն ու քաղաքականությունը, ըստ այդմ, պարբերաբար խախտվել է ՀՀ Սահմանադրությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45