Հայաստանում փոփոխությունները տեղի են ունեցել խաղաղ ճանապարհով, ՀՀ սահմանադրության և օրենքներին համաձայն: Հայաստանը հավատարիմ է եղել ԵԱՀԿ բոլոր հանձնառություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1185-րդ նիստում ներկայացնելով Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, դեսպան Կիրակոսյանը մասնակից պետություններին տեղեկացրել է, որ Հայաստանի Սահմանադրության համապատասխան, մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից հրավիրված հատուկ նիստի ընթացքում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ և նույն օրը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հաստատել է խորհրդարանի որոշումը:
Արման Կիրակոսյանը շեշտել է, որ մայիսի 8-ի ընտրությունները փաստում են, որ վերոնշյալ հիմնարար ազատություններից բացի Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիները հարգել և իրականացրել են կարևորագույն իրավունքներից մեկը` կառավարություն ձևավորելու ժողովրդի իրավունքը:
Դեսպան Կիրակոսյանը համոզմունք է հայտնել, որ տվյալ մարտահրավերից Հայաստանը դուրս է եկել ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների պահպանման ու զարգացման շուրջ հասարակական հստակ համաձայնությամբ, որն էլ ավելի է ամրապնդում արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսը: Նշվել է, որ հայ ժողովուրդն առավել քան միասնական է այսօր իր ազգային իղձերի իրականացման ճանապարհին:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր այն միջազգային գործընկերներին, որոնք իրենց անաչառ և հավասարակշռված վերաբերմունքով նպաստեցին Հայաստանում ժողովրդավարության և պետականության զարգացման նոր էջի բացմանը:
ՀՀ նոր Վարչապետի ընտրության առթիվ շնորհավորական ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ-ում ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի ներկայացուցիչները: Վերոնշյալ երկրների ներկայացուցիչները հավաստել են Հայաստանին և հայ ժողովրդին իրենց երկրների անվերապահ աջակցությունը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել ՀՀ-ի հետ երկկողմ համագործակցությունը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44