«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 17:45-ին: Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ:
Մինչ այդ ամբաստանյալ Վարդան Գերավետյանն էլ խոսքով դիմեց դատավոր Արշակ Վարդանյանին՝ եւ ասաց, որ նա էլ կարող է այսօր հեղափոխություն անել դատական համակարգում. «Եթե դուք այսօր այդ որոշումը չկայացնեք, ապա ժողովուրդը կստիպի ձեզ կայացնել այդ որոշումը»:
Նշենք, որ այսօր բոլոր փաստաբանները իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարանին նշելով, որ քաղաքական իրավիճակ է երկրում փոխվել եւ այլեւս հիմքեր չկան նրանց անազատության մեջ պահելու:
Դատական նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր «Սասնա ծռերի» աջակիցներով եւ բարեկամներով, նրանք ասացին, որ մնալու են մինչեւ դատարանը հրապարակի որոշումը:
Մեղադրող Հակոբ Ենոքյանn էլ հայտարարել է, թե չի առարկում միջնորդությանը, բայց, նրա խոսքով, երկրում իրավիճակ փոխվելով՝ չեն փոխվել գործի փաստական հանգամանքները, նոր փաստեր ի հայտ չեն եկել, որոնք թույլ կտային փոխել ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը:
Նշենք, որ «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործը, որը քննվում էր դատավոր Արթուր Օհանյանի գլխավորությամբ, այժմ փոխանցվել է դատավոր Արշակ Վարդանյանին եւ նորից քննվում է: Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին առողջական խնդիրների պատճառով:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44