Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործերը:
Նախորդ մի քանի դատական նիստերը չէին կայացել հիմնականում ամբաստանյալների բացակայության պատճառով:
Սա դատավոր Արշակ Վարդանյանի մասնակցությամբ առաջին դատական նիստն է, քանի որ այս գործը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, ում լիազորությունները դադարեցվել էին:
Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին իրենց պաշտպանյալների խափանման միջոցը որպես կալանք կիրառելը վերացնելու վերաբերյալ և որպես խափանման միջոց կիրառել բնակավայրից ստորագրությամբ չհեռանալը: Նրանք գտնում են, որ իրենց պաշտպանյալներին կալանավորման մեջ պահելու համար չկա որևէ հիմք:
Միջնորդություն է ներկայացվել նաև Արամ Հակոբյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Ինչպես նշեց նախագահող դատավորը, միջնորդությամբ փորձ է կատարվում պարզել ,արդյոք մեղադրյալի մոտ հիվանդությունները դասվո՞ւմ են Կառավարության 2006 թվականի որոշմամբ հավելվածում ընդգրկված ծանր հիվանդությունների շարքին:
Մեղադրական կողմը դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությանը չառարկեց, իսկ ինչ վերաբերում է խափանման միջոցների կիրառումը փոխելու վերաբերյալ միջնորդությանը, նրանք նշեցին, որ պետք է անփոփոխ թողնել:
Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33