Ամիսներ առաջ տեսակետ էի հայտնել, որ երիտասարդները սեփական հայրերի հաջողությունները իրավունք չունեն վերագրել իրենց` դրանով իսկ փակելով համեստ ընտանիքներից սերված երիտասարդների առաջ գնալու ճանապարհը:
Դու` որպես երիտասարդ, պետք է մի կողմ թողնես քո հոր հաջողություններն ու քո սերնդակինցերի հետ արդար մրցակցության ու պայքարի արդյունքում քո հաջողությունը կերտես , հակառակ պարագայում ձևավորվում է հաջողակ մարդկանց մի փոքրիկ խումբ , ովքեր սեփական իշխանությունն ու հնարավորությունները ժառանգելով` սեփական ժառանգներին հասարակության մեծամասնությանը հնարավորություն չեն տալիս կայանալու և հաջողության հասնելու :
Վստահ եմ ամիսներ առաջ նշածս այս տեսակետն էր պատճառը ,որ երիտասարդության և հատկապես ուսանողության մի հատվածը դուրս եկավ փողոց և պայքարի ճանապարհով փորձեց փոխել ժառանգականության փիլիսոփայությունը :
Առողջ հասարակության մեջ երիտասարդը կարող է հաջողության հասնել իր գիտելիքի , աշխատասիրության և սկզբունքայնության միջոցով, և ոչ երբեք ազդեցիկ կապերի կամ իր հոր ռեսուրսների :
Օրվա իշխանությունները հաջողության են հասել ժառանգականությունն ու քավոր-սանիկությունը մերժող երիտասարդության պայքարի արդյունքում և հուսով եմ` երբեք թույլ չեն տա, որ այս նույն երևույթների դեմ պայքարելու համար մի օր էլ նոր երիտասարդներ դուրս գան` նոր իշխանությունների դեմ պայքարելու :
Հատկապես պետական պաշտոնները պետք է բաշխել առանց թայֆաբազության ու անձնական կապերի ,որպեսզի հասարակության ներսում տիրի արդարության մթնոլորտ:
Իսկ դա անելու ամենահեշտ ճանապարհը կադրային բանկի ստեղծումն է ,որի մասին դարձյալ խոսել եմ ամիսներ առաջ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55