Կարծիք կա, որ կյանքի տարբեր շրջաններում մենք հակված ենք տարբեր գույներ համարել նախընտրելի: Այս մասին գրում է womanhappiness.ru-ն:
Սա մի քանի պատճառ ունի: Նախ՝ մեր ինտուիցիան բավական ուժեղ է, այն կարող է մատնանշել փաստեր, որոնք բանականությանը ոչ ակնհայտ են թվում: Երկրորդ՝ ընտրելով այս կամ այն գույնը՝ մենք աշխատում ենք լրացնել որոշակի որակների կամ վիճակի պակասը: Այս թեստը պարզ է, բայց շատ հստակ ցույց կտա՝ ինչպես եք ձեզ զգում կյանքի այս փուլում, և կօգնի գտնել խնդիրը հաղթահարելու լավագույն լուծումը:
1. Սև
Սև մոմերը հաճախ մեզ մոտ են կանչում այս աշխարհից հեռացած մարդկանց ուժը, ոչ նրանց բացասական կամ վատ կողմերը: Ուստի դրանք հաճախ վառում են կյանքի բարդ շրջաններում, որոնցից մեկը դուք հիմա, հնարավոր է, ապրում եք:
2. Մանուշակագույն
Մանուշակագույնն օգնում է բարձրացնել էներգիայի և ներքին թրթիռների մակարդակը: Սա օգտակար է հիշել այն մարդկանց, որոնք ինքնավստահ չեն կամ իրենց զգում են արտաքին աշխարհի կողմից սպառված: Մանուշակագույն մոմը կօգնի նվազեցնել այդ զգացողությունը և կբարձրացնի առողջ ինքնագնահատականը:
3. Սպիտակ
Սպիտակ մոմը հոգու, ոգու մաքրության խորհրդանիշ է: Այն պարզեցնում է մտքերը և տալիս է հստակ պատկերացում կյանքի նպատակների մասին: Եթե Դուք ընտրել եք հենց այս մոմը, հնարավոր է՝ Ձեզ պակասում է ուղենիշների հստակությունը: Սպիտակ մոմ կարելի է վառել, երբ զբաղված եք ինքնապրպտումով, դա այդ ընթացքը կդարձնի ավելի թափանցիկ և արդյունավետ:
4. Կապույտ
Կապույտ գույնը խորհրդանշում է մեր ֆիզիկական կարողությունները: Այն բարձրացնում է դրական թրթիռների մակարդակը տարածության մեջ և օգնում է կարգավորել տրամադրությունը: Եթե ձեզ բարոյապես հյուծված եք զգում, կապույտ մոմերը կօգնեն առողջացնող մթնոլորտ ստեղծել:
5. Կանաչ
Հնդկական բժշկության մեջ կանաչ գույնին համապատասխանում է սրտի չակրան: Հատկապես այս գույնին է պետք դիմել, եթե Դուք Ձեզ զգում եք աշխարհից, բնությունից կտրված և ապրում եք կարծես ամբողջ մոլորակից առանձին:
6. Դեղին
Դեղին գունը, որպես կանոն, ասոցացվում է մարդամոտության, մտքի պարզության և մտածողության հետ: Իր ամենաուժեղ ազդեցությունն այս երանգն ունենում է ուղեղի կենտրոնների վրա: Դրան պետք է նայել, երբ պետք է որևէ նյութ սովորեք կամ զբաղվում եք ինքնակրթությամբ:
7. Կարմիր
Բացի բացասական բնույթից (կատաղություն, վտանգ, չարություն)՝ կարմիրը լինում է դրական. չէ՞ որ կրակը կարող է ինչպես մինչև վերջ այրել, այնպես էլ տաքացնել:
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56