«Կառավարություն-ԱԺ հակամարտության մեջ ով առաջինը զենքերը վայր կդնի, դա դեռ հարցական է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Իհարկե, շատերն այսօր ուրախանում են այն երևույթով, որ այսօր տեղի է ունենում, Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ ամեն ինչ ուղիղ եթերով ցույց է տալիս, նույն անվտանգության առումով ոչ թույլատրելի բաներ անում, բայց եթե մարդն ընտրել է գործունեության այդ ձևը, ապա դա բացառապես իր գործն է: Բայց կգա դրա վերջը, ցույց կտան նաև կառավարական առանձնատունը, բայց սա հիմա այն շոշափելիքն է, որը ժողովուրդը տեսնում է, որ ստացավ վարչապետն իր այսօրվա թիմով: Մեկ ամիս հետո ժողովուրդը ցանկանալու է տեսնել այն ինչ ինքը ստացավ այս ամենից, երկու ամսի հետո արդեն լուրջ հարցեր է բարձրացնելու»,- ասաց նա:
Իսագուլյանի խոսքով՝ մայիսի 8-ից հետո արդեն ժամանակացույցը հստակ աշխատում է սահմնադրության ու օրենքի շրջանակներում:
«Որպես «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ ասում եմ հետևյալը, 100 օր որևէ քննադատությունից զերծ պետք է պահենք գործող նոր կառավարությանը: Այսպիսի կոչ ենք անում նաև մյուս քաղաքական ուժերին: Մեզ համար անչափ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը չձախողի, հակառակ դեպքում դա ձախողում կլինի բոլորիս համար: Նրա ձախողումը Հայաստանում կառաջացնի քաոս: Ակնառու է, որ կլինեն մանր-մունր թերացումներ, սխալներ, հաշվի առնելով փորձառության պակասը, պետք է դրանք առայժմ անտեսել»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախ կատարած առաջին այցին, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդականը նշեց. «Դուք տեսաք, Արցախի նախագահին Արցախի դրոշով, Հայաստանի վարչապետին՝ Հայաստանի դրոշով, և բանակցությունները միջպետական բանակցությունների տեսք էին ստացել: Սա շատ կարևոր սիմվոլիկա էր: Արցախի հասարակության կողմից ևս այցը բավականին լավ ընդունվեց»:
Խոսելով ուժային գերատեսչություններում նշանակումներից, Իսագուլյանը շեշտեց, որ պետք է շնորհակալություն հայտնել նախկիններին՝ իրենց կատարած գործունեության համար. «Ես նրանց հասցեին բավականին լուրջ քննադատական խոսքեր եմ ասել, հիմա մնում եմ նույն տեսակետիս, քանի որ օրենքը և իրավունքը նրանց թույլ է տալիս որոշակի առումներով շատ խիստ լինել: Օրինակ՝ վաղը, մյուս օրը, եթե այդ ճանապարհներ մեթոդը կիրառվի նոր կառավարության օրոք, ես կրկին կհամարեմ, որ դա սխալ է, և իմ պահանջը այն ժամանակ իրավապահ մարմիններից ևս կլինի կանխել նման ապօրինությունները»:
Գառնիկ Իսագուլյանը հավելեց, որ շատ կարևոր է նաև սահմանադրական փոփոխությունները. «Շատ կարևոր է լիազորությունների վերաբաշխման մեխանիզմն անպայման աշխատեցնել և որոշակի լիազորություններ վերապահել ՀՀ նախագահին և ԱԺ-ին»:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44