ARM | RUS |

Բացառիկ հոգատար որդի է, իսկ մեծ փողեր ունենալու խնդիր երբեք իր առաջ չի դրել. Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերոջ հուշերը

12.05.18 | 16:28

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի Հանրապետությունը նոր վարչապետ ունի: Այս անգամ երկրի ղեկավարի ղեկը ստանձնել է ծնունդով իջևանցի, մասնագիտությամբ՝ լրագրող Նիկոլ Փաշինյանը: Aysor.am-ը ներքաղաքական վերջին իրադարձությունների, նաև անձնական ու ընկերական հարաբերությունների մասին զրուցել է Նիկոլ Փաշինյանի ընկեր ու համաքաղաքացի, Իջևան քաղաքի ավագանու անդամ Վահե Ղալումյանի հետ:

- Պարոն Ղալումյան, քաղաքական դաշտում նման շրջադարձը սպասելի՞ էր Ձեզ համար:

- Երևի թե այո, ամեն դեպքում՝ հավատում էի, քանի որ իրեն շատ եմ վստահում:

- Իջևան քաղաքը, կարծեք, թե այնքան էլ շուտ չմիացավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Ե՞րբ ավելի աշխուժացավ քաղաքը, ինչպիսի՞ն է ներկայումս մթնոլորտն այդտեղ:

- Գիտեք, մեր քաղաքում երբեք նման շարժումներ չեն եղել, քաղաքական պրոցեսներին մեծամասնությունը չի մասնակցել: Բայց այս անգամ աննախադեպ ակտիվություն գրանցվեց ու այն գագաթնակետին հասավ ապրիլի 23-ին: Տրամադրությունը նույնն է՝ ինչպես Երևանում, այստեղ էլ ժողովուրդն իրեն հաղթած է համարում:

- Այդ ակտիվությունն ինչո՞վ է պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանի իջևանցի լինելո՞վ:

- Չէի ասի, նրա իջևանցի լինելը քիչ կապ ուներ: Նիկոլ Փաշինյանը գյումրեցի չի, բայց ամենաակտիվ շարժումն այնտեղից է սկսվել, ակտիվ էր նաև Վանաձորը… Ուղղակի ժողովրդին հոգեհարազատ մարդ է, ժողովրդի սրտից խոսեց, ժողովուրդն էլ նրան հավատաց: Մեր քաղաքում ամեն ինչ ինքնաբուխ է եղել:

- Իսկ ավագանիում մթնոլորտն ինչպիսի՞ն է, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հանդուրժողակա՞ն են միմյանց նկատմամբ:

- Նախաձենությունը` Իջևան քաղաքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում քննարկել hանրապետությունում ու մեր քաղաքում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, իմն էր: Անձամբ եմ զանգել ավագանու անդամներին ու տեղեկացրել, որ իմ նախաձեռնությամբ է, թեև, քաղաքապետարանն էլ է պատշաճ կազմակերպել ծանուցումները: Քննարկման ժամանակ մեզ նաև ակտիվիստներ, հոգևորականներ էին հյուրընկալվել: Հավատացեք, հարցի անկուսակցականությունն այնպես էր դրված, որ որևէ մեկը՝ լինի Հանրապետական, թե մեկ այլ կուսակցությունից, չընդդիմացավ: Անկեղծ ասած՝ ինքս էլ չէի սպասում, որ քվեարկությունն այդպիսի արդյունք կունենար… Հիմա արդեն առօրյա ենք վերադարձել, սպասում ենք կառավարության ձևավորմանը: Ինչպես և բոլորը… Պաշտպանության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության նշանակումները չափացանց կարևոր են երկրի համար:

- ԱԱԾ-ն, ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը նոր ղեկավարներ ունեն: Ինչպե՞ս եք վերաբերում ուժային կառույցների նոր ղեկավարների նշանակումներին:

- Համոզված եմ՝ այս փոփոխությունները պետք է նպաստավոր լինեն: Անձերի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, ուղղակի, միանշանակ, հավատում եմ, որ այնպիսի մարդկանց է նշանակել, որոնց աշխատանքի արդյունքները երկար սպասել չեն տա:

- Ի դեպ, հենց միայն այն պատճառով, որ Հայկ Մարությանը մշտապես Ն.Փաշինյանի կողքին է՝ սկզբում՝ բեմում, հիմա՝ ամենուր, շատերը կարծում են, որ մշակույթի նախարարի պորտֆելի հետ կապված նկրտումներ ունի: Նման բան հնարավոր համարո՞ւմ եք:

- Հայկ Մարությանին անձնապես չեմ ճանաչում: Միայն վերջերս քաղաքական պրոցեսների ընթացքում ծանոթացա իր տեսակետներին: Նա Նիկոլի կողքին էր նաև ՊՊԾ գնդի հետ կապված դեպքերի ժամանակ, երբ կուսակցությունը չկար: Հարգում եմ իր սկզբունքայնությունը: Նա Փաշինյանի քաղաքական հայացքների համակիրներից է… Չգիտեմ, եթե վարչապետը մշակութային ոլորտը նրան վստահելու որոշում կայացնի, համոզված եմ՝ արդարացված կլինի…

- Պարոն Ղալումյան, այս օրերին շատ է խոսվում նաև առնետավազքի մասին: Նման բան նկատո՞ւմ եք, կա՞ն մարդիկ, ովքեր, ըստ Ձեզ, նրա կողքին են հայտնվել պաշտոնի համար:

- Եթե լինեն մարդիկ, ովքեր իշխող կուսակցությունից (Հարապետական՝ հեղ.) կփախչեն, կարծում եմ, «Քաղաքացիական պայմանագիրը» բաց ձեռքերով նրանց չի ընդունի: Անձամբ ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր եմ, Ն. Փաշինյանի քաղաքական կարիերայի ընթացքում միշտ իր համախոհն եմ եղել, բայց մինչ այսօր կուսակցական չեմ:

- Թեև արդեն գործող վարչապետն իր ելույթներում բազմիցս նշել է առաջնահերթ փոփոխությունների մասին, բայց հետաքրքիր է, կա՞ն առաջնահերթություններ, որոնց մասին միայն նեղ անձնական, ընկերական շրջանակում է խոսել:

- Մեկ բան կարող եմ ասել. պետական կառավարման համակարգում ինքը միշտ դեմ է եղել ընկեր-բարեկամ հարաբերություններին: Դա իր հիմնական սկզբունքներից է, ինչում, կարծում եմ, համոզվում ենք: Հիմա էլ ասում է՝ այն մարդիկ, ովքեր կցանկանան Հայաստանի Հանրապետությունում որևիցե գործունեությամբ զբաղվել, ընկեր-բարեկամ հարաբերությունների փոխարեն պետք է իրենց հարաբերությունները ճշտեն ՀՀ սահմանադրության և օրենքների հետ: Այլ տարբերակ չկա: Սա իր մոտ նոր գաղափար չի, նա միշտ է այս գաղափարի կրողը եղել, պարզապես այս շարժումն այդ գաղափարի համակիրներին ավելացրեց 1+1+1 ֆորմատով:

- Դուք և ՀՀ վարչապետը համադասարանցինե՞ր եք:

- Չէ, նա ավագ եղբորս դասարանցին է: Ճիշտ է, մենք տարեկիցներ ենք, բայց ինքը մեկ տարի շուտ է դպրոց գնացել: Բայց շատ մոտ ընկերներ ենք:

- Ձեր եղբայրը պատմած կլինի՝ ինչպիսի՞ աշակերտ է եղել Նիկոլ Փաշինյանը:

- Բացառիկ առաջադիմության տեր, սկզբունքային, նախաձեռնող, շատ գրագետ աշակերտ է եղել: Նույնիսկ բոլորին դեմ սկզբունքների մասին խոսելիս մարդիկ հասկացել են, որ այդտեղ անձնական ոչինչ չկա: Ուսուցիչների հետ միշտ բանավիճել է: Շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր դասադուլներ կազմակերպում, ինչպես կոմերիտական տոմսերն ամբողջ դասարանով իր նախաձեռնությամբ հետ վերադարձրին: Չգիտեի, երկու օր առաջ էլ մամուլից տեղեկացա, որ մանկապարտեզում էլ է այդպես ակտիվ եղել, նույնիսկ մանկապարտեզից տրված բնութագրում էր գրված (ծիծաղում է՝ հեղ.): Մշտապես պայքարող տեսակ է:

- Այդ տեսակը ընկերական հարաբերությունների մեջ դժվարություններ չի՞ առաջացրել:

- Չէ, մենք գաղափարներով, մտածելակերպով շատ չենք տարբերվել: Գուցե որոշ հարցերում տարաձայնություններ ունեցել ենք, բայց այդ տարբերությունն ակնհայտ մեծ չի եղել: Անարդարության դեմ պայքարներում մենք էլ ենք իրեն համակիր դարձել միշտ…

- Ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրություններ ունի:

- Սիրում է բնության հետ շփումը: Երբ Իջևան է գալիս, ընկերներով անտառ ենք գնում. Մի կտոր հաց ու պանիրը, խորոված կարտոֆիլը գերադասում է ռեստորանների ամենաճոխ սեղաններից: Իր հանգստանալու, լիցքաթափվելու ամենալավ ձևը հենց դա է…

- Ծնունդով հենց Իջևան քաղաքի՞ց է: Հաճախ է՞ ծննդավայրում լինում:

- Հայրական կողմը Ենոքավան գյուղից է, մայրականը՝ Հաղարծինից: Նախկինում շատ ավելի հաճախ էր գալիս, գոնե ամիսը մեկ անգամ: Բայց այս վերջերս աշխատանքի բերումով դժվարանում էր։ Նոր տարուն է գալիս, Վարդավառի տոնին, որն, ի դեպ, մենք շատ լավ ենք նշում: Բաց չի թողնում նաև ընկերների, հարազատների ուրախ առիթները, Աստված մի արասցե՝ տխրությունները: Մի կերպ է անում, թեկուզ կես ժամով, մեկ ժամով հանդիպում է… Սիրում է այստեղի հետ շփումը, բայց աշխատանքը դժվարացրել էր այդ շփումը:

- Այդտեղ միայն իր ծնողնե՞րն են բնակվում:

- Ծնողներն են այստեղ: Ավագ եղբայրը Երևան տեղափոխվեց, միջնեկը Ռուսաստանում է բնակվում: Հարազատներ շատ ունի՝ քեռի, մորաքույր… Բացառիկ հոգատար որդի է: Հայրը մի քիչ վատառաողջ է, ու ինքն անընդհատ տարված է նրա խնամքով: Ոչինչ չի խնայում հոր առողջության համար:

- Նիկոլ Փաշինյանն Իջևանում բիզնեսներ ունի՞:

- Բացի իր հորական տանից որպես սեփականություն ուրիշ ոչինչ այստեղ հաստատ չունի: Ավելին, երբեք բիզնեսով չի զբաղվել, բիզնեսն իրեն երբեք չի հրապուրել, մեծ փողեր ունենալու խնդիր իր առաջ երբեք չի դրել…

aysor.am


ՔՊ-ն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը

ՔՊ-ն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների...

20:03

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական...

15:37

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝ 13,4%

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝...

15:04

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր. ԱԳՆ

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող...

15:03

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի...

15:02

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար....

14:48

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են գրանցվել

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են...

14:33

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի. լրատվամիջոցներ

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի....

14:16

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

14:04

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար Մելոյան

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար...

13:48

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը. Գևորգ Դանիելյան

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ...

13:34

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները. Գագիկ Ծառուկյան

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել...

13:15

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն. Վեհափառ Հայրապետ

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող...

13:00

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված...

12:46

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

12:37

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ...

12:17

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների կիրառումը

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների...

12:04

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի լինի

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի...

11:45

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

11:18

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

09:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44