ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 15:40-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի հետին պատի թափածակված վերք, բաց պնևմոթորակս, քթի վնասվածք, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1996թ.:Նախնական քննության տվյալներով՝ 21-ամյա երիտասարդը նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տան մոտակայքում հարևանների հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի հարևանը՝ ծնված 1993թ., ով նույն օրը ձերբակալվել է:
Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է:
21-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44