Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն այցին ընդառաջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ճնշում գործադրել Էրդողանի վրա՝ հիշեցնելով Թուրքիայի բանտերում գտնվող հարյուրավոր մտավորականների, լրագրողների ու ակտիվիստների մասին, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի Թուրքիայի գրասենյակի ներկայացուցիչը նույնպես բանտարկված է, իր հղած հատուկ կոչում շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները երկրում սահմանած արտակարգ դրության ռեժիմի պայմաններում մասնատում են հասարակությանը, ձերբակալում իրավապաշտպան ակտիվիստների ու սահմանափակում մարդկանց խոսքի ազատությունը։
Արդեն հայտնի է, որ Գրողների և լրագրողների միջազգային PEN հասարակական կազմակերպությունը Էրդողանի ժամանելու օրը պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել՝ ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված մեծ թվով լրագրողների։
Էրդողանի այցին ընդառաջ Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումը դատապարտող կոչերով հանդես են եկել ևս մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ։
Հիշեցնենք, որ Էրդողանը Sweet Talk թուրք-բրիտանական համաժողովին մասնակցության շրջանակում մայիսի 13-15-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Մեծ Բրիտանիա։
Հայտնի է, որ Էրդողանն այդ ընթացքում հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի և երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ։
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03