Սփյուռքի նորանշանակ 28-ամյա նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ իր նշանակման մասին քննարկումը եղել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո, իսկ մինչ այդ իրենք բացարձակապես թիմի ներսում չեն քննարկել որևէ մեկին որևէ պաշտոնին նշանակելու հարցը:
«Կար մեկ նպատակ՝ վարչապետի ընտրության հարցն էր, որից հետո միայն սկսվեցին քննարկումներ թիմի ներսում՝ նորանշանակ վարչապետի հետ: Իմ դեպքում հաշվի առնվեց այն հանգամանքը, որ ես 2-3 տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սփյուռքի հետ հարցերի համակարգողն էի, լավագույնս տեղեկացված էի Հայաստան-Սփյուռք կապի բազմաթիվ խնդիրներից և ընդհանուր պատկերացում ունեի տեսլականի և հետագա անելիքների մասին»,- ասաց նա Tert.am-ին՝ հավելելով, որ գուցե նաև վարչապետը հաշվի է առել իր այլ հմտություններ ևս՝ բանակցային դպրոցում սովորելը, լեզուներին տիրապետելը,-բայց հիմնական գործոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իմ քաղաքական թիմի՝ փոխվարչապետների վստահությունն է իմ անձի նկատմամբ»:
Ւնչպե՞ս է պատրաստվում աշխատել մի կառույցում, որը քննադատության էր արժանանում և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի կողմից հարցին նորանշանակ նախարարը պատասխանեց․ «Առհասարակ այն ժառանգությունը, որ մեր թիմը ստացել է Հանրապետական կուսակցությունից, եկեք չասեմ անհուսալի, բայց բավականին հարցերի տեղիք տալիս է: Անշուշտ, մենք գիտակցում ենք այն ողջ պատասխանատվությունը և ծանրությունը, որ ստանձնում ենք: Բայց մենք պետք է լավատեսորեն ասենք, որ ամենօրյա, նվիրված, եռանդուն աշխատանքի, պրոֆեսիոնալ կառավարման, համապատասխան կադրային փոփոխությունների արդյունքում, սփյուռքի հետ ինտենսիվ կապի շնորհիվ, մեր հայրենակիցների առաջարկները, կարծիքները լսելով, հաշվի առնելով՝ նոր համագործակցություն ենք ստեղծելու»,- ասաց նա:
Նախարարությունում երկուշաբթի՝ իր աշխատանքային օրը, Մխիթար Հայրապետյանը սկսելու է աշխատակիցների հետ ծանոթանալուց, ծրագրերն ու նախարարության կառավարման տեսլականը պատրաստվում է ապագայում նրանց հետ քննարկել:
Մխիթար Հայրապետյանը չցանկացավ անդրադառնալ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի և իր թիմի աշխատանքին, միայն նշեց, որ իրենք նոր և պրոֆեսիոնալ կառավարմամբ տարբերվելու են իրենց նախորդներից:
Նորանշանակ երիտասարդը չի կաշկանդվում իրեն ուղղված քննադատություններից՝ կապված իր տարիքի, փորձ չունենալու, բանակում չծառայելու հետ:
«Երիտասարդներ շատ են լինելու ներգրավված, և հուսով եմ, որ այն կարծրատիպերը, որ հանրության շրջանում կան, և՛ տրամաբանական են, և՛ հիմնավորված, թե երիտասարդները գուցե չկարողանան դիմանալ այդ դժվարությանը: Մենք շատ կարճ ժամանակում մեր կոնկրետ քայլերով, կատարած աշխատանքով կկոտրենք և հակառակը կապացուցենք»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում․
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55