Ավանդույթի համաձայն, տարիներ հետո նույն օրը, նույն վայրում հավաքվել են այն ընկերներից շատերը, ովքեր, տալով հավատարմության երդում, տարիներ առաջ գինու շշի մեջ լցրել են իրենց անուններն ու ամփոփել սուրբ հողում:
«Արցախպրեսս»-ի փոխանցմամբ, այս միջոցառումը գնդապետ Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասում արդեն դարձել է բարի ավանդույթ և ունի իր հետաքրքիր պատմությունը:
«1993 թվականին, նախքան մարտական գործողությունների մեկնելը, ընկերներով որոշեցինք մեկս մյուսին հավատարմության երդում տալ, որ պատերազմի դաշտում մեր ընկերոջը անօգնական չենք թողնի ու ամեն գնով կպաշտպանենք մեր սուրբ հողը: Ապրիլի 13-ին պարապմունքներից հետո յոթ ընկերներով մեկ շիշ գինի վերցրեցինք ու զորամասի տարածքից դուրս խմեցինք, իսկ դատարկ շշի մեջ լցրեցինք թղթի վրա գրված մեր անունները և հանձնեցինք հողին, այն պայմանով, որ քսան տարի հետո նույն օրը մենք պետք է հավաքվենք, հանենք շիշը և մեկս մյուսին շնորհավորենք ու հիշենք մեր անցած տարիները,- պատմել է գնդապետ Գ. Սահակյանը:
Նրա խոսքով, իրենց բախտ է վիճակվել 2013 թվականին բոլոր ընկերներով հավաքվել ու հանել շիշը:
«Այդ ժամանակ որոշեցինք, որ զորամասի զինծառայողներից, ըստ ցանկության, հավատարմության երդում տան, այն պայմանով, որ հինգ տարի հետո իրենք նույնպես կհավաքվեն ու կհանեն իրենց հավատարմության երդման խորհրդանիշ շիշը»,- պատմել է նա:
Հինգ տարի անց, հավատարիմ մնալով իրենց խոստմանը, զորամասի նախկին զինծառայողները հավաքվել են հիշելու և վերապրելու զինվորական կյանքի հետաքրքիր ու հիշարժան պահերը, և մեկ անգամ ևս հավատարմության, միասնության ու նվիրվածության երդում տալու, որ հինգ տարի հետո կրկին կհավաքվեն և կհանեն խորհրդանշական գինին:
«2013 թվականին, երբ մենք պետք է ավարտեինք ծառայությունը, գնդապետ Սահակյանը մեզ հրավիրեց ու ասաց, որ այսպիսի ավանդույթ կա զորամասում:Հրամանատարը նշեց, որ ովքեր կապված են այս հողին, կարող են գալ և նույնպես հավատարմության երդում տալ: Զինակից իմ ընկերների հետ սիրով ընդունեցինք առաջարկը և ապրիլի 13-ին մասնակցեցինք այստեղ կայացած հանդիսավոր միջոցառմանը:
Այդ օրը հանեցին քսան տարվա վաղեմության գինու շիշը, որտեղ գրված էր մեր հրամանատարի ու նրա ընկերների անունները և թաղեցինք նոր շիշ` իմ ու իմ ընկերների անուններով: Մենք հավատարմության երդում տվեցինք ու պայմանավորվեցինք, որ հինգ տարի հետո պետք է հավաքվենք այստեղ ու հանենք մեր անուններով ամփոփված գինու շիշը: Այսօր մեր խոստումն ի կատար ածվեց»,- հիշում է Հակոբ Իսրայելյանը:
Շարունակելով իրենց հրամանատարների ու ավագ ընկերների հայրենանվեր առաքելությունն ու բարի ավանդույթները` զորամասի զինծառայողներից ութ ընկերներ որոշել են միանալ նախաձեռնությանն ու տալ հավատարմության ու միասնության երդում
: «Տեղեկանալով այս միջոցառման մասին` մենք ընկերներով որոշեցինք այսօր մասնակցել ու երդվել, որ միշտ միասին ենք լինելու և միասնական ու համախմբած պատրաստ ենք մշտապես պաշտպանել մեր հայրենիքն ու հայ ժողովրդին: Այսօր մենք նույնպես խոստացանք, որ հինգ տարի հետո գալու ենք այստեղ և մեր հրամանատարների ու ընկերների ներկայությամբ հանենք մեր խորհրդանշական գինու շիշը»,-ասել է շարքային Սլավիկ Օխոյանը:
Իսկ զորամասի հոգևոր սպասավոր Վահե սարկավագ Մկրտչյանը միջոցառմանը ներկայացել է օրհնանքի խոսքով ու քաջառողջություն և հաջողություններ է մաղթել հայրենյաց պաշտպան բոլոր զինվորներին ու նրանց հրամանատարներին:
Զորամասում ձևավորված և սերնդեսերունդ փոխանցվող այս ավանդույթը խոսում է հայ զինվորի ոգու ու կամքի, նրա նվիրվածության ու վաղվա օրվա հանդեպ հավատքի մասին: Ինչպես Արցախյան պատերազմում, այնպես էլ այսօր հայ երիտասարդը ամուր է կառչած այս հողին և պատրաստ է կերտել նոր հաղթանակներ:
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33