Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները 2018 թվականին կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, մայիսի 12-ին Եվրոպայի օրվա տոնական միջոցառումներ անցկացվեցին Իջևանի Շատրվանների հրապարակում: Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:
Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցելու եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին:
Հրազդանը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 13-ին, Վանաձորը՝ մայիսի 19-ին, Գյումրին՝ մայիսի 20-ին, Կապանը ՝ մայիսի 26-ին, Եղեգնաձորը՝ մայիսի 27-ին, իսկ Երևանում ամփոփիչ տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 2-ին:
Եվրոպայի օրվա շրջանակում Երևանում նախատեսվում է նաև նորաձևության ցուցադրություն և հեծանվային երթ:
1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33