Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել է ընթացիկ տարվա մարտի 27-ին՝ որպես ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր:
Ըստ հայտարարագրի՝ Մանե Թանդիլյանը հարկատու տարում՝ 2017-ին որևէ անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել և չի օտարել:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկատու տարվա սկզբում կազմել են 1 մլն 199 հզր դրամ, տարվա ավարտին նվազեն են՝ հասնելով 845 հզր դրամի:
Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Մանե Թանդիլյանը նշել է 7 մլն 500 հզր դրամ, մեկ այլ նշմամբ՝ ևս 5 մլն դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ 2 մլն 240 հզր դրամ: Մանե Թանդիլյանի տարեկան ընդհանուր եկամուտը 2017-ին կազմել է 14 մլն 740 հզր դրամ:
Նշենք, որ Մանե Թանդիլյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2018-ի մայիսի 12-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44