Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Bild պարբերականին տված հարցազրույցում կասկածանք է հայտնել, թե գերմանական իշխանությունները կկարողանան պաշտպանել երկրում աշխատող իրանական ընկերություններին՝ ԱՄՆ պատժամիջոցներից։
«Ես պարզ լուծում չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք պաշտպանել այդ ընկերություններին այն բոլոր ռիսկերից, որ կապված են ամերիկյան պատժամիջոցների հետ»,– նշել է նախարարը։ Նրա խոսքերով՝ չնայած եվրոպական երկրների՝ Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը պահպանելու ջանքերին, այդ երկրում չափազանց դժվար է լինելու բիզնեսով զբաղվելը։
Ավելի վաղ, Բեռլինում ԱՄՆ դեսպանը կոչ էր արել Իրանում աշխատող գերմանական ընկերություններին դադարեցնել գործունեությունը, որպեսզի չընկնեն պատժամիջոցների ազդեցության տակ։