Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկ գործողության դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարել են մեկ շաբաթով հանրահավաքները դադարեցնելու մասին՝ մինչև հաջորդ շաբաթ: Նրանք այդկերպ ժամանակ են տվել Ներքին գործերի նախարարությանը կատարել իրենց առաջադրած պահանջները: Այդ մասին հայտարարել է «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլին, հաղորդում է Sputnik-Վրաստանը:
«Մենք մեկ շաբաթով ընդմիջում ենք վերցնում՝ հետևելու աշխատանքային գործընթացին: Մենք շաբաթ օրը հայտարարում ենք մեծ ակցիա: Մենք կտեսնենք, թե որքան իրատեսական կլինեն խոստումները, և մեզ կպահենք համապատասխան կերպով»,- ասել է Ցիկարիշվիլին:
Վրաստանի ներքին գործերի նախարարը կիրակի երեկոյան հրապարակային ներողություն էր խնդրել գիշերային ակումբների այցելուներից և խոստացել էր պարզել բոլոր հանգամանքները:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ այդ ընթացքում ակցիայի մասնակիցները, որոնք սկսում էին աստիճանաբար հեռանալ Ռուսթավելի փողոցից, շրջապատված էին մնում «Վրաստանի երիտասարդ ազգային դաշինք» և «Վրաստանի ազգային միասնություն» խմբերի երկու հակընդդեմ ակցիաների մասնակիցների կողմից, որոնք պահանջում էին ցրել ցուցարարներին: Մոտակայքում շարունակում էին կանգնած մնալ հատուկ նշանակության ջոկատը և ջրցանները:
Ավելի վաղ գիշերային ակումբների սեփականատերերը հայտարարել են, որ լույս շաբաթ օրն իրենց ակումբներում ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատը հատուկ գործողություններ են իրականացրել: Հատուկ գործողության դեմ բողոքելու են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, որոնք մեղադրել են իրավապահներին ուժի անօրինական կիրառման համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՆԳՆ հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է ութ թմրավաճառ, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ ակումբներից ձերբակալվել է մոտ 70 մարդ, ՆԳՆ-ում նշել են, որ վարչական իրավախախտումների համար բոլոր ձերբակալվածներն արդեն ազատ են արձակվել:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03