Սոչիում այսօր կայանալու է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Միջոցառման ընթացքում, ինչպես ակնկալում են փորձագետները, ՌԴ նախագահը ներկայացնելու է եվրասիական օրակարգը, ինչպես նաև երկկողմ բանակցություններ է վարելու Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հետ: Միջոցառմանը հրավիրված Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հուսով է, որ իր երկիրը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ կստանա, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
ԵԱՏՄ գագաթնաժողովը, բացի կազմակերպությունում առկա խնդիրների լուծման հնարավորությունից, կարևոր է նաև երկրների ղեկավարների հետ անձնական շփումների տեսանկյունից: Առավել ևս, որ Ղրղզստանում և Հայաստանում փոխվել են ոչ միայն այդ երկրների առաջնորդները, այլև քաղաքական համակարգերը, գրում է լրատվամիջոցը։
«Դա կլինի ՌԴ նախագահի հետ Հայաստանի նոր ղեկավարի առաջին հանդիպումը: Կուսումնասիրվեն այն հայտարարությունները, որոնք (ՀՀ վարչապետ) Նիկոլ Փաշինյանն արել է մինչ իշխանության գալը և իշխանություն գալուց հետո: Դրանք վկայում են այն մասին, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները կզարգանան մոտավորապես այն քաղաքականության շրջանակներում, որը եղել է մինչ այժմ: Բայց քաղաքականությունը մարդիկ են անում: Փաշինյանը կփորձի փոխհարաբերություններն այնպիսի հունի մեջ դնել, որի դեպքում հասկանալի կլինի, որ Հայաստանի կողմից լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, ըստ երևույթին, չեն լինի: Դա կլինի Հայաստանի վարչապետի հիմնական խնդիրը»,- լրատվամիջոցին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Գագաթնաժողովը կարևոր է նաև Ղրղզստանի նոր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի համար. երկրում իշխանափոխությունից հետո դե ֆակտո տեղի է ունեցել խորհրդարանական հանրապետությունից վերադարձ նախագահականին, և Ժեենբեկովին չնայած աջակցում է ժողովուրդը, սակայն ոչ խորհրդարանը և կառավարությունը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01