«ԱՄՆ նոր վարչակարգը հստակ քաղաքականություն է վարում՝ Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերը սահմանափակելու կամ իրանական ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ արդեն մի քանի տարի է, որ միջուկային համաձայնագրի կնքումից հետո Իրանը ոչ միայն կարողացել է հաջողությամբ կարգավորել տարածաշրջանում իր ունեցած խնդիրները, այլև ներկայություն ապահովել Մերձավոր արևելյան տարածաշրջանի գրեթե ողջ հատվածում, հատկապես Սիրիայում, որտեղ իրանական դիրքերն ամրապնդվել են ի հաշիվ՝ Իսրայելի տարածաշրջանային անվտանգության:
«Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Իրաքում երկար տարիներ Միացյալ նահանգները պայքարել են ունենալու խամաճիկային ռեժիմ, մինչդեռ Իրաքում ներկայիս գործող շիայական վարչակարգն ակնհայտ է, որ գտնվում է իրանական հսկայական ազդեցության տակ»,- ասաց իրանագետը:
Ոսկանյանի դիտարկմամբ՝ իրանական դիրքերն ամրապնդվել են նաև Աֆղանստանում և այստեղ ևս Իրանն ունի աջակիցների հսկայական բանակ. «Այս ամենը հաշվի առնելով, ԱՄՆ-ն ինչ-որ տեղ նաև Իսրայելի դրդմամբ, ձգտելու է իրանական ազդեցությունը սահմանափակել: Միջուկային գործարքից դուրս գալը միտված էր առաջին հերթին այս նպատակին հասնելուն»:
Իրանագետի կարծիքով՝ ԱՄՆ-ը փորձելու է նաև իրանական տնտեսությունը հասցնել փլուզման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. «Սրանք են ԱՄՆ հիմնական նպատակները, բայց թե արդյոք դրանք իրականություն կդառնան, կարծում եմ շատ շտապ է հետևություններ անելը: Իրանի համար տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ամենևելին էլ անսպասելի չէր, Իրանը գտնվում է իր համար սովորական իրավիճակում, երբ մի քանի ճակատով պետք է պատերազմի՝ թե ռազմական գործողությունների մասով, ոչ իր տարածքում, թե քարոզչական տիրույթում պատերազմելու մասով»:
Ինչ վերաբերում է երկրի ներսում քաղաքական, տնտեսական ռիսկերի կառավարմանն, իրանագետն ասաց, որ այստեղ ներքաղաքական իրավիճակի սրում կա և սրվելու է, քանի որ պահպանողական թևն ակնհայտորեն օգտագործելու է այն հանգամանքը, որ բարեփոխականները չեն հաջողել միջուկային գործարքի կայացման գործում:
«Այնուհանդերձ, իրանցիները հավակնում են տարածաշրջանում լինելու գերտերություն և այդ հավակնությունից երբեք չեն հրաժարվի, իրանցիները չեն գնա որևէ համաձայնության, գործարքի, որը կխաթարի իրանական պետական մտածելակերպը»,- հավելեց Վարդան Ոսկանյանը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44