Այս հեղափոխությունը միֆազերծման պրոցես է, որը սկսվել է և պետք է շարունակվի Բաղրամյան 26-ի հետ կապված, նախարարների աստվածային կերպարների հետ կապված: Բոլորը սովորական մարդիկ են, դա մեր աշխատանքն է, ինչպես ուսուցչի համար է սովորական իր աշխատանքը, գյուղացու համար իր աշխատանքը, վարչության պետի, հավաքարարի, լրագրողի համար:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նոր կառավարության ձևավորմանն ու գործելաոճին:
«Սա մեր սովորական աշխատանքն է: Բայց իշխանությունը, միևնույն ժամանակ, պետք է հաշվետու լինի իր գործողությունների համար: Փառք Աստծո, 21-րդ դարն էլ հնարավորություն տալիս է սոցիալական մեդիաների միջոցով այդ հաշվետվությունները տալ, թե դու ինչ ես արել, ինչ աշխատանք ես կատարել, որովհետև շատ հաճախ մարդիկ բողոքում էին, որ նախարարները, նախագահը, վարչապետը կամ այդ պաշտոններ զբաղեցնողները չեն ներկայացնում, թե ինչ են անում և հաճախ ոչ մի բան էլ չէին անում, ու հիմա, երբ պետական ապարատում ես, տեսնում ես, որ խնդիրներ կան:
Հիմա մենք մեզ համար բարձր պլանկաներ ենք դնում, որովհետև սպասելիք ենք առաջացնում մեր քաղաքացիների մոտ»,-ասել է ԿԳ նախարարը:
Նրա դիտարկմամբ՝ մարդիկ մտել են այդ հաշվետվողական գործընթացի մեջ. «Երկիրը փաստացի վերադարձել է հասարակությանը, և եթե մեզ փողոցում տեսնում եք, մետրոյում տեսնում եք, մարդկանց հետ քայլելիս տեսնում եք՝ դա մեր սովորական բնույթն է, յուրաքանչյուր մարդ այդպես պետք է լինի»:
Անդրադառնալով հարցին, թե կրթական ոլորտի պաշտոններում տարիներ շարունակ նշանակվում են կուսակցականներ՝ ինչպես է պայքարելու սրա դեմ, Արայիկ Հարությունյանը պատասխանել է. «Ինչի՞ համար են պետք քաղաքականացված դպրոցները, բուհերը. դրանք պետք էին շատ կոնկրետ նախկին իշխանություններին վերարտադրվելու համար: Սա շատ հստակ մեխանիզմ էր, երբ նույն կուսակցականացված ղեկավարների միջոցով նրանք մոբիլիզացնում էին աշակերտների ծնողներին, ինչ-ինչ ճնշումների, ինչ-ինչ սպառնալիքների, ինչ-ինչ խոստումների արդյունքում կորզում էին ձայներ: Սա հստակ մեխանիզմ է՝ այդ համակարգն աշխատեցնելու, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար: Այո, դա մեր առաջնային խնդիրներից է, և մենք խոսել ենք այդ մասին՝ դպրոցների ապակուսակցականացում, այդ թվում՝ նաև մանկապարտեզների, որովհետև այնտեղ էլ էին շատ նախկին չինովնիկների կանայք, ընկերուհիներ, սիրուհիներ և այլն, որոնց շատ եմ հանդիպել, երբ Երևանի կրթության մշտական հանձնաժողովի նախագահն էի»:
Նախարարի գնահատմամբ՝ այս գործընթացը շատ արագ պետք է լինի, քանի որ օրենքով քաղաքականությունը դպրոցներում արգելված է, հնարավոր է օրենսդրական նախաձեռնությամբ էլ հանդես գան: Նրա կարծիքով՝ շատ երկրներում կան մի շարք ոլորտներ, որոնք չպետք է քաղաքականացված լինեն՝ կրթություն, առողջապահություն, զինված ուժեր. «Այս ուղղությամբ պետք է աշխատենք, կարծում եմ՝ քաղաքական կամքի դեպքում հնարավոր է լուծումներ ստանան»:
tert.am
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
11:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03