ARM | RUS |

Վերջին 10 տարիներին մենք կարևոր ձեռքբերումներ ենք արձանագրել. Է. Նալբանյանի խոսքը՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ

14.05.18 | 15:47

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դիվանագետներին` ուղղված խոսք է հղել՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, Նալբանդյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Տասը տարի առաջ ինձ մեծ պատիվ վիճակվեց գլխավորելու Հայաստանի արտգործնախարարությունը: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարևոր ձեռքբերումներ ենք արձանագրել: Վստահ եմ, որ գալիք տարիներին կհաջողվի կյանքի կոչել այն, ինչ դեռևս չի իրագործվել: Այս վստահությունը խարսխված է արտգործնախարարությունում ձևավորված աշխատանքային նպատակասլաց մթնոլորտի, կայացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, բանիմաց, հայրենասեր ու գործին նվիրված դիվանագիտական անձնակազմի վրա:

Երբ անցյալ տարի նշում էինք մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, աներկբա էր, որ այդ համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է ձևավորել կենսունակ մի կառույց, որն այսօր պատվով է իրականացնում իր պարտականությունները:

Սա մեծ նշանակություն ունի բոլորիս համար` հատկապես նրանց, ովքեր կանգնած են Հայաստանում դիվանագիտական ծառայության կազմավորման ու կայացման հիմքերում:

Վերջին տաս տարիները ամփոփող փաստերն ու թվերն առավել քան խոսուն են: Բերեմ ընդամենը մի քանի օրինակ:

Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր արաջնահերթություններից մեկի` Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տասը տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարություններում, որտեղ ընդգծվում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա այն դիրքորոշումն է, որին այսօր աջակցություն է հայտնում միջազգային հանրությունը:

Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն և նրանցից մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը:

Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ առանց Արցախի մասնակցության անհնար կլինի հիմնահարցի համապարփակ ու տևական հանգուցալուծումը: Այսօր համանախագահները կիսում են այս տեսակետը և դա ամրագրված է բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթերում:

Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, հենց վերջին տարիներին է նաև, որ եռանախագահները սկսեցին հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով։

Տապալվելով ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանը նոր ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ դրա միջոցով փորձելով կարգավորման իր մոտեցումները պարտադրել բանակցային գործընթացում։ Բաքուն կրկին տապալվեց, ինչի ապացույցն են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարությունները։

Այսօր անվարան կարելի է արձանագրել, որ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանը, որպես բանակցային կողմ, բազմիցս շեշտել է, որ համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

Տեղի ունեցած զարգացումները հիմնավորում են մեր կողմից ընտրված մարտավարության և քայլերի ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։

Մեր արձանագրած ձեռքբերումները տարիների հետևողական ու նախանձախնդիր աշխատանքի արդյունք են։ Դրանց պահպանումն ու ամրապնդումը ևս մեծ ջանքեր են պահանջում, որպեսզի հնարավոր լինի այդ հիմքի վրա գնալ կարգավորման։

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, տասը տարիների ընթացքում հանդիսացել է մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից: Այդ ժամանակահատվածում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվն ավելացել է շուրջ մեկ տասնյակով, իսկ տարբեր միջազգային կառույցների և երկրների վարչական միավորների թիվը՝ մի քանի տասնյակով: Առանձնակի հիշատակման են արժանի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, մեր համազգային համախմբվածությունը և անցկացված միջոցառումների հնչեղությունը։

Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և այլ միջազգային հարթակներում ընդունվեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ մի շարք բանաձևեր: Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ. մարտին կոնսենսուսով ընդունված բանաձևի հիման վրա, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։ 2018թ. ապրիլին Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունվեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ ևս մեկ բանաձև, որը համահեղինակեցին վեց տասնյակ երկրներ։

Այսօր տարբեր միջազգային կառույցների բնորոշմամբ, Հայաստանն իր նախաձեռնություններով դարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի առաջամարտիկ։ Այս տարվա դեկտեմբերին «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի կապակցությամբ Երևանը հյուրընկալելու է «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման թեմային։ Իրականացվել են Ֆորումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։

Մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է եղել գլոբալ խնդիրների լուծման գործընթացներում և նախաձեռնություններում՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, սպառազինությունների վերահսկմանը, միջուկային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային և կրոնական ինքնության հողի վրա իրականացվող խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն, փախստականների խնդիրների արձագանքմանը և այլն։

Վերջին տասնամյակում մեր մշտական ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների և ծագումով հայերի շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության տրամադրումը։ Դրա վառ օրինակն է սիրիահայությանը ցուցաբերվող համակողմանի աջակցությունը։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները նախորդ տասնամյակի ընթացքում էլ ավելի են խորացել և ընդլայնվել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլվեց Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վերջին տարիներին կազմակերպված պետական այցերով, որոնք առաջինն էին մեր երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում: Նոր թափ ստացան քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ռազմատեխնիկական, ապակենտրոնացված, գիտակրթական և հումանիտար փոխգործակցությունը։ 2010թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվեց ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. մարտի 16-ի պայմանագրին կից 5-րդ արձանագրությունը։ Այն նախատեսում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը, ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ, հանդես է գալու Հայաստանի անվտանգության երաշխավոր և այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է ժամանակակից սպառազինություններ, ինչպես նաև հատուկ ռազմական տեխնիկա։

Համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա բարձրացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, պարբերական դարձան բարձր մակարդակի շփումները, ընդլայնվեց փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական երկխոսությունից մինչև զարգացման ծրագրեր: Նշանակալի էին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Հայաստան կատարած իրար հաջորդող երկու այցերը: Ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, Միացյալ Նահանգներից Հայաստան ամենախոշոր ներդրումը ևս իրականացվեց վերջին տարիներին։ Դյուրացվեց վիզային ռեժիմը։

Վերընթաց զարգացում ապրեցին մեր դարավոր բարիդրացիական հարաբերությունները անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ:

Մեր արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է եղել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցությունը:

2015թ.-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է ռազմավարական ու տնտեսական շահերից և լայն հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար:

Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ ակտիվ անդամ, իր իրատեսական քայլերով ապացուցեց, որ կարող է նաև արդյունավետ համագործակցություն ծավալել ինտեգրացիոն այլ ֆորմատներում:

Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների կարևորագույն հանգրվաններից դարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։

Միջազգային հանրության կողմից Հայաստանը միաբերան մատնանշվում է, որպես տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակ։

Մենք խորացրեցինք ավանդական բարեկամական գործընկերությունը Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Վատիկանի, Իտալիայի, արևելյան ու կենտրոնական Եվրոպայի, սկանդինավյան ու եվրոպական այլ երկրների հետ։

Այս ժամանակահատվածում ընդլայնվել է Հայաստանի հարաբերությունների աշխարհագրությունը և ինտենսիվությունը։ Լուրջ առաջընթաց է արձանագրել համագործակցությունը Չինաստանի հետ։ Ակտիվացել են շփումները Հնդկաստանի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության հետ։ Արդյունավետ և գործնական փոխգործակցություն է ծավալել արաբական աշխարհի, Ասիական տարածաշրջանի, Լատինական Ամերիկայի, աֆրիկյան երկրների հետ:

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված մեր նախաձեռնության շնորհիվ վերահաստատվեց միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի արժանացան միջազգային հանրության կողմից։

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացումը: Ծավալուն աշխատանք է կատարվել` ապահովելու Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը տարբեր միջազգային կառույցներում։

Նոր նախաձեռնություններով են նշանավորվել Հայաստանի նախագահությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Միջազգային բարձր գնահատանքի արժանացավ մեր երկրի նախագահությունը Եվրոպայի խորհրդում։ Այս տարիների ընթացքում Հայաստանը երկու անգամ նախագահեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։ Հունիսին Երևանում նախատեսված է անցկացնել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

Հայաստանն ընդլայնել է իր ներգրավվածությունը միջազգային խաղաղապահ գործողություններին՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելությունների:

Շարունակվել է Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության միջև փոխգործակցությունը։

Միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ վստահության և համերաշխության վառ դրսևորում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու և աշխարհի գրեթե կեսը միավորող այս կառույցի նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին որոշումը։

Իրականացվել են նախապատրաստական լայնածավալ աշխատանքներ։ Արդեն այսօր երկու տասնյակ երկրների ու կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերին կայանալիք գագաթաժողովին։ Բոլորիդ խնդրում եմ անել ամեն ինչ գագաթաժողովն ու նախատեսված Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։ Սա ընդունեք որպես անձնական խնդրանք։

Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առաջմղման արդյունքում ամրապնդվել է փոխգործակցությունն ավանդական գործընկերների հետ, խորացել է համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային ֆինանսական ու տնտեսական կառույցների շրջանակներում, հաստատվել են միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովների գործուն մեխանիզմներ մի շարք երկրների հետ։

Հարգելի գործընկերներ,

Արտգործնախարարության նոր ու հարմարավետ շենքը, ինքնին, խորհրդանշում է այն ծավալուն աշխատանքները, որ կատարվել են վերջին տարիներին մեր դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, որ այս պատերը գալիք տարիներին դեռ շատ ու շատ հաջողությունների ականատեսն են լինելու:

Առանձնահատուկ ակնածանքով կցանկանայի խոսել 2009թ.-ին հիմնադրված ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի մասին, որի շուրջ 100-ից ավել շրջանավարտներ համալրել են դիվանագիտական ծառայության շարքերը՝ նոր շունչ ներարկելով մեր համակարգին:

Շեշտակիորեն ընդլայնվել է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը՝ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանը հիմնել է շուրջ երկու տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություն: Նույն ժամանակահատվածում Հայաստանում բացվել են տասնհինգ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների թիվը հասել է 175-ի: Ավելացել է Հայաստանի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին` հասնելով շուրջ հարյուրի: Այս տարիներին ստորագրվել է շուրջ ինը հարյուր միջազգային պայմանագիր:

Իրականացվել են մի քանի հարյուր բարձրաստիճան փոխայցեր: Արտգործնախարարների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով միայն իմ հանդիպումների քանակը անցնում է հազարից:

Այստեղ հավաքված արտգործնախարարության աշխատակիցների համար հասկանալի է, թե ինչ հսկայածավալ աշխատանք է թաքնված այս, առաջին հայացքից, չոր թվերի ու փաստերի հետևում, ինչ մեծ ջանքեր են դրանք պահանջել մեզնից: Այս ամենը անհնար կլիներ առանց մեր ողջ անձնակազմի տքնաջան ու անձնվեր աշխատանքի:

Իմ ամենամեծ ցանկությունն ու մաղթանքն է, որ մեր դիվանագիտական ծառայությունը ջանք ու եռանդ չխնայի կրկնապատկելու համար ձեռքբերումները, որ շարունակի բարձր պահել հայ դիվանագետի պատիվը, որ լավագույնս ներկայացնի և պաշտպանի մեր երկրի և ժողովուրդի շահերը:

Հայաստանում ծավալվող վերջին իրադարձությունների ֆոնին, ուշագրավ է, որ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն քննադատության առարկա չհանդիսացավ, այլև դրա հիմնական ուղենիշերը վերահաստատվեցին տարբեր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի կողմից:

Ամփոփելով տաս տարիների ընթացքում իրականացված աշխատանքը՝ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` որպես արտաքին գործերի նախարար Հայաստանին ծառայելու պատիվն ու հնարավորությունն ինձ ընձեռելու, ցուցաբերած աջակցության ու վստահության համար:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցներին` ղեկավար կազմից մինչև բոլորովին վերջերս մեր շարքերը համալրած Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին, արտերկրում ծառայող մեր գործընկերներին, ովքեր հաճախ ամենաբարդ պայմաններում անմնացորդ նվիրումով ծառայում են իրենց Հայրենիքին, տեխնիկական անձնակազմին, ովքեր էական ավանդ ունեն մեր գերատեսչության արդյունավետ կենսագործունեության ապահովման գործում, բոլոր նրանց ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու` առաջ մղելու համար Հայաստանի շահերն ու առաջնահերթությունները:

Նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, մեր բոլոր դիվանագետներին մաղթում եմ հաջողություններ ու ձեռքբերումներ` ի փառս մեր Հայրենիքի ու հայ ժողովրդի:

Շնորհակալություն»։


Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի համար. Զաքարյան

Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի...

13:03

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների անունները

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների...

12:28

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են չեղարկվել

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են...

12:02

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

10:36

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

10:02

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են...

13:26

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի...

13:07

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

12:48

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի...

12:21

Իրանը փակել է իր օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը

12:04

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44