Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը, սակայն հիմնական քննարկման առարկան նիստի ընթացքում դարձավ այն, որ ՄԻՊ-ը կարող է կառավարության նիստերին մասնակցել միայն վարչապետի հրավերով:
Ըստ նախագծի՝ ՄԻՊ-ը կարող է կառավարության նիստերին մասնակցել միայն վարչապետի հրավերով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ տրամաբանությամբ պետք է ՄԻՊ-ը կառավարության նիստերին մասնակցի վարչապետի հրավերով, ինչո՞ւ են կիսով չափ փակում պաշտպանի առաջ դռները։
Փոխնախարարն ընդգծեց․ «Կառավարության կառուցվածքի մասին օրենքով ասվում է, որ կառավարությունում նիստերը քննարկվում են միայն կառավարության անդամների կողմից և ԱԺ-ն է հաստատել այդ օրինագիծը:
Բացի այդ, ՄԻՊ-ին անհանգստացնող հարցերը քննարկվում են նախարարական կոմիտեներում: ՄԻՊ-ի ներկայությունը կառավարության նիստերին որևիցե հարց չէր լուծելու, մտավախություն կար, որ ՄԻՊ-ի մասնակցությունը կստացվի նրան մոտարկել գործադիրին: Ոչ միայն ՄԻՊ-ը, այլ մնացած անկախ մարմինները, ում նախկինում թույլատրված էր մասնակցել նիստին, նոր օրենքով կարող են մասնակցել միայն վարչապետի հրավերով»,- բացատրեց Հովհաննիսյանը:
Հանձնաժողովի նախագահ Կոստանյանն էլ նշեց, որ ՄԻՊ-ն այն բացառիկ մարմիններից է, որ ցանկացած դեպքում կառավարության նիստում մասնակցելու իրավունք ունի:
Փոխնախարարը նաև ընդգծեց, որ այս երկրում դժվար է պատկերացնել մի իրավական ակտ, որ մարդու իրավունքներին չի առնչվում, հետևաբար ցանկացած հարց, որ քննարկվում է կառավարությունում, առնչվում է մարդու իրավունքների հետ: Նա ընդգծեց, որ երկու օրենքների մեջ եղած հակասությունն են շտկում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդգծեց, որ ինքը չի ցանկացել մասնակցել կառավարության նիստերին, այդ պատճառով էր համաձայնել փոփոխություններին։
«Մեր օրենքը սահմանադրական օրենք է, իմ գործողությունները հանրության համար նույնպես տեսանելի են, ես որևէ խնդիր չեմ տեսնում, քանի որ մեր օրենքը սահմանադրական է»,- նկատեց նա:
Փոխնախարարն առաջարկեց նախագծից հանել այդ դրույթը, որ վարչապետի հրավերով պետք է ՄԻՊ-ը մասնակցի կառավարության նիստերին և նախագիծը դնել քվեարկության:
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
11:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03