Հոդացավերը կարող են բավական տհաճ լինել և խիստ բացասաբար ազդել կյանքի որակի վրա՝ թույլ չտալով կատարել անգամ առօրյա պարզ գործերը: Սակայն կա մի բնական միջոց, որը կօգնի գրեթե ակնթարթորեն ազատվել ցավից:
Այս բնական յուղն ունենում է տաքացնող հատկություն, ուստի խթանում է արյան շրջանառությունն ու օգնում է ազատվել անգամ վատ եղանակով պայմանավորված ցավից: Այն շատ արդյունավետ է.
· ռադիկուլիտի դեպքում,
· միոզիտի (մկանաբորբ) դեպքում,
· նյարդացավի (նևրալգիա) դեպքում,
· ռևմատիզմի դեպքում,
· հոդացավերի դեպքում:
Այս դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 10 հատ թարմ կծու կարմիր պղպեղ,
· 2 բաժակ ձիթապտղի յուղ,
· 1 լիտր տարողությամբ ապակյա տարա:
Պատրաստման եղանակը.
Բուժիչ յուղի պատրաստման համար նախ հարկավոր է պղպեղները լավ լվանալ, մաքրել, այնուհետև մանրացնել կոտորակիչի միջոցով (պետք է ստացվի մոտ 1 բաժակ մանրացրած պղպեղ), լցնել տարայի մեջ և ավելացնել ձիթապտղի յուղը:
Այս խառնուրդը հարկավոր է դնել մութ տեղ և թրմել 7 օր, այնուհետև քամել և ստացված յուղը լցնել շշի մեջ: Ընդ որում՝ պղպեղի մնացորդները կարելի է դեն չնետել և օգտագործել որպես համեմունք:
Օգտագործման եղանակը.
Այս յուղը հարկավոր է օգտագործել օրական մի քանի անգամ ախտահարված հատվածների մաշկը շփելու համար: Դրական արդյունքը նկատելի կլինի անգամ մեկ պրոցեդուրայից հետո, սակայն հարկ է հիշել, որ յուղը քսելուց հետո ախտահարված հատվածը հարկավոր է փաթաթել տաք կտորով:
Այս միջոցը կօգնի զգալիորեն մեղմել ցավն անգամ մեկ պրոցեդուրայից հետո, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար բուժումն անհրաժեշտ է շարունակել և օգտագործել դեղամիջոցն օրական մի քանի անգամ: Որոշ ժամանակ անց այն կարելի է ավելի հազվադեպ օգտագործել, իսկ 1-2 ամիս անց այս պրոցեդուրան կարելի է անցկացնել շաբաթական ընդամենը 1 անգամ՝ որպես պրոֆիլակտիկ միջոց:
Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ, իսկ լուրջ խնդիրների դեպքում բուժումն անցնել միայն մասնագետի հսկողության տակ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար և դառնալ էլ ավելի լուրջ բարդությունների առաջացման պատճառ:
Նյութի աղբյուրը՝ http://med.tert.am
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33