Ստամբուլում վերսկսվել են պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները։
Թուրքական «Էվրենսել» պարբերականը փոխանցում է, որ Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանում նախօրեին դատավորի ու Դինքի ընտանիքի փաստաբաններից Բահրի Բելենի հարցերին է պատասխանել Ստամբուլի Ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին պաշտոնյաներից Շերեֆ Աթեշը։
Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված հետախուզության մի շարք նախկին պաշտոնյաներ մեղադրվում են Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկությունները միտումնավոր թաքցնելու և սպանությունը չկանխելու համար։
Աթեշը դատարանում հայտարարել է, որ լավ չի հիշում Դինքի սպանության օրը տեղի ունեցածը, քանի որ բավականին ժամանակ է անցել։
Ավելի վաղ նա երկու անգամ փոխել էր իր խոսքը՝ նախ նշելով, որ Դինքի մասին լսել է Հետախուզական կոմիտեի նախկին պաշտոնյաներից Օքան Շիմշեքի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ավելի ուշ պնդել էր, որ Շիմշեքի հետ չի զրուցել, և Դինքի սպանության մասին տեղեկացել է հեռուստացույցից։
Այս անգամ Աթեշը կրկին պնդել է, որ Դինքի սպանության մասին իրեն հայտնել է Շիմշեքը։
«Մոռանում եմ, որոշ բաներ շատ լավ չեմ հիշում։ Թոշակի անցնելուց հետո ձերբակալվեցինք։ Ձերբակալվեցինք՝ չիմանալով, թե ինչն ինչոց է։ Հետո տեսանք գործը լուրջ է։ Այդ ժամանակ նույնիսկ չէի հիշել, որ Բաքըրքյոյում եմ աշխատել։ Վերջին վկայությունս ճիշտ է․․․ Դեպքից հետո երկար ժամանակ է անցել․․․ Դինքի սպանության մասին լսել եմ դեպքի օրը՝ ժամը 16։00-ին, զանգահարել էր Օքան Շիմշեքը։ «Ակօս» թերթի ու Դինքի անունն այդ օրն առաջին անգամ լսեցի։ 10 տարի անց եկել եք դիմացս կանգնել, հարցնում եք, թե այդ օրն ինչ եմ արել», – ասել է Աթեշը։
Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների թվում կա մոտ 8 տասնյակ մարդ, որոնցից 11-ը կալանքի տակ է, 10-ն ազատության մեջ է, մնացածը՝ ձերբակալված։
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրության առջև:
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
11:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03