Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» նկատմամբ «Ալաշկերտի» տոնած խոշոր հաշվով հաղթանակն ընդամենը 3-րդն էր հայկական թիմերի մասնակցությամբ անցկացված եվրագավաթների 199 հանդիպումներում:
«Սանտա Կոլոմայի» հետ մրցավեճում ալաշկերտցիները կարող էին աչքի ընկնել բարձր արդյունավետությամբ ու առնվազն 6 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Սակայն նրանք բավարարվեցին խփած 3 գնդակով` տոնելով եվրագավաթներում խոշոր հաշվով առաջին հաղթանակը:
Հետաքրքիր է, որ խոշոր հաշվով 3 հաղթանակներն էլ գրանցվել են Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Առաջինը նման հաղթանակ է տոնել «Փյունիկը», այն էլ մրցակցի հարկի տակ: 2002թ. հուլիսի 17-ին «Փյունիկը» Օսկար Լոպեսի գլխավորությամբ ֆիննական Տամպերե քաղաքի «Տամելան» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց տեղի համանուն թիմին: 32-րդ րոպեին հաշիվը բացեց Արման Քարամյանը: Ընդմիջումից հետո Քարամյան եղբայրներն ու Արթուր Մկրտչյանը 3 անգամ գրավեցին ֆինների դարպասը:
Խոշոր հաշվով 2-րդ հաղթանակն իր օգտին է գրանցել «Շիրակը» Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ 2013թ. հուլիսի 2-ին Գյումրիում կայացած մրցավեճում: Այն ձեռք բերվեց Ֆոֆանա Բեկոյի հեթ տրիկի շնորհիվ: Դա եվրագավաթների մրցաշարերում մեր ֆուտբոլիստների առաջին և առայժմ միակ հեթ տրիկն էր:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44