Ինձ համար ոչ մի նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը, եթե հիշում եք, ինձ ընտրել է նաև ընդդիմությունը, եթե ես կաշկանդված լինեի, այս ընթացքում գիշեր-ցերեկ կաշխատեի՞: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ հարթակի առաջնորդները ևս ՄԻՊ գրասենյակին իր աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել:
«Օր ենք ունեցել, որ ազատությունից զրկված անձի խնդրանքով մենք իրեն շարասյան հետ ուղեկցել ենք քրեակատարողական հիմնարկ, որովհետև մտավախություն ենք ունեցել, որ հանկարծ կարող է վատ վերաբերմունք լինել: Մերոնք բառի բուն իմաստով հերթապահում էին ոստիկանության բաժիններում: Շարժման առաջնորդներն ինձ հետ պարբերաբար կապի մեջ էին, անընդհատ իրենք էլ էին տեղեկություններ փոխանցում: Ես ուզում եմ նաև հատուկ նշել, որ գլխավոր դատախազը մեր պայմանավորվածությունից հետո հանձնարարել էր ամեն բաժնում մեկական դատախազ պահել, մենք ուշադրություն էինք դարձնում նաև փաստաբանների մուտքին»,-շեշտեց նա:
Արման Թաթոյանն ընդգծեց, որ իր կարգավիճակը թույլ չի տալիս գնահատականներ տալ Էրեբունի փողոցից Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, այն անվանելով առևանգում, ինչպես լրագրողներ են նշում, բայց Սասուն Միքայելյանի նկատմամբ, ըստ նրա՝բռնություն է կիրառվել:
Արման Թաթոյանը նորմալ չի համարում նաև այն, որ խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանները գործողություն են իրականացրել դիմակավորված:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44