Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկայի ոլորտում առկա դրական միտումները առավել զարգացնելու կողմնակից է: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում նորանշանակ նախարարին աշխատակիցներին ներկայացնելիս նա նշեց, որ պետք է գործադրել դրամատիկ ջանքեր, որպեսզի ոլորտն ի վիճակի լինի սպասարկել ապագայի վերաբերյալ տեսլականը: «Այլընտրանքային էներգետիկայի զարգացումը վերջին 1.5 տարվա ընթացքում բավականին լավ տեմպերով զարգանում է, պետք է սա շարունակել ու հնարավորինս մեծ թափ հաղորդել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց մի քանի ծրագրեր, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել:
Դրանցից է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը, որը, ըստ վարչապետի, հայկական ու իրանական կողմի համար անհասկանալի պատճառներով չի իրականանում: «Իրանի գործընկերների հետ պետք է սերտորեն համագործակցենք, բոլոր փաստաթղթերը ստորագրված են, բոլոր կողմերը համաձայն են, նույնիսկ ֆինանսավորման խնդիրն է լուծված, բայց գործընթացն առաջ չի շարժվում, պետք է ախտորոշել ինչն է պատճառը»,-ասաց վարչապետը: Փաշինյանը կարևորեց նաև ատոմային էներգետիկայի զարգացումը՝ այս իմաստով կարևորելով Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների հանդեպ նախանձախնդրությունը: Բացի այդ, ըստ նրա, պետք է հասկանալ, թե ինչու մինչև այսօր չի հաջողվում որևէ կոնկրետ արդյունք արձանագրել նոր ատոմակայանի կառուցման գործում: «Ես հույս ունեմ, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը չի մեկնաբանվում որպես Հայաստանում ատոմային էներգետիկայի վերացման գործընթաց: Մենք պետք է այս հարցում ամբիցիոզ լինենք»,-հավելեց վարչապետը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ պատրաստ է այս ընթացքում իր կուտակած փորձը գիտելիքները, հմտությունները կիսել նախարարության ու նախարարի հետ: «Վստահ եմ, որ այս ոլորտում ծրագրերի շարունակականությունը կարևոր նախապայման է զարգացման համար»,-ասաց նա։ Նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանում առկա է խանդավառ տրամադրվածություն, որը պետք է կապիտալիզացնել:
Նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Անկեղծորեն հասկանում եմ ինչ պատասխանատու ոլորտի ղեկավարումն եմ ստանձնել, մեկ-երկու օրվա ընթացքում փորձում եմ հնարավորինս տիրապետել ոլորտի խնդիրներին: Համոզված եմ, որ հմտություններս ու կարողություններս կկարողանամ ծառայեցնել գործին՝ ապահովելու ոլորտի կայուն զարգացումը, էներգետիկ անվտանգությունը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33