Կառավարության դիմաց մի քանի տասնյակ մարդիկ Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ակցիա են իրականացնում: Բողոքի ակցիային մասնակցում են տարբեր քաղաքների զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:
Էջմիածնի զինկոմիսարիատը ներկայացնող կանանցից մեկը չհերքեց, որ հավաքվածներից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռվածությունը, սակայն շեշտեց, որ խնդիրը համընդհանուր է:
«Այո՛, յուրաքանչյուրս ցանկանում է, որ մենք աշխատատեղ չկորցնենք, բայց այս պահին հավաքվել են ավելի գլոբալ խնդիր լուծելու համար: Տուժում են մենք, քանի որ չենք աշխատելու, բայց նաև տուժում է մեր հասարակությունը, քանի որ զինկոմիսարիատի հետ կապված սովորական հարցի համար մեր ժողովուրդը պետք է Էջմիածնից հասնի Նոյեմբերյան ու հետ գա»,- ներկայացրեց նա:
Հավաքվածները նշեցին, որ նախկին կառավարությունն իրենց խոստացել էր կրճատումներից հետո այլ աշխատանքի տեղավորել, սակայն խոստումը կատարված չէ: Այսօր նոր կառավարությունից խնդրի լուծում են պահանջում, և ցանկանում են հանդիպել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հավաքվածներին մոտեցավ Կառավարության ներկայացուցիչը, ներս հրավիրեց և գրանցեց խնդիրները:
Նշենք, որ նախկին կառավարության որոշման համաձայն՝ զինկոմիսարիատների թիվը կրճատվելու է, 44 զինկոմիսարիատից գործունեությունը շարունակելու են 14-ը:
Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց հավաքվածներին, ընդունեց դիմումները: Նա զինկոմիսարիատների աշխատակիցներին խորհուրդ տվեց գնալ Պաշտպանության նախարարություն և նշեց, որ այնտեղ նրանց կընդունեն: Ղազարյանի խոսքով՝ նրանց հավանաբար կընդունի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Սակայն ցուցարաները հրաժարվեցին լքել Կառավարության շենքը՝ ասելով, որ իրենք վարչապետի հետ հանդիպում են պահանջում, և նախարար Դավիթ Տոնոյանին էլ այստեղ կսպասեն:
Ցուցարարները նշեցին, որ իրենք աշխատավարձեր բարձացում չեն պահանջում, պարզապես ցանկանում են չկորցնել իրենց՝ թեկուզ ցածր վարձատրությամբ աշխատանքը:
Ի վերջո, Ալեքսանդր Ղազարյանին հաջողվեց զինկոմիսարիատների աշխատակիցներին համոզել գնալ ՊՆ և խոստացավ, որ նրանց այնտեղ ընդունելու են:
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33