Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, պատռելով շրջափակող պաստառները, մտել են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու տարածք, որտեղ շինարարություն է ընթանում:
Ցուցարարներն այս պահին դանակներով, այլ գործիքներով պատռում են շինհրապարակը շրջափակող պաստառները: Իսկ մեկ այլ հատվածից էլ, որը փայտով ցանկապատված էր, մի քանի փայտեր են հանվել և որոշ քաղաքացիներ բացված անցքից են ներս մտել:
Հիշեցնենք, որ Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատվել են չոր, ծերացած ծառերը, որոնց փոխարեն քառակի անգամ ավելի ծառեր են տնկվելու: Այս մասին ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասել էր Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը:
«Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»,– ասել էր նա:
Նշենք, որ համացանցում օգտատերերն ակտիվ տարածում են Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերևից արված լուսանկարը, որտեղ երևում է, որ այգու ծառերը գրեթե ամբողջությամբ հատված են:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն և որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
tert.am
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44